«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կարեն Կարապետյանի կառավարության «հմայքներն» ու «թշվառությունը»

Կարեն Կարապետյանի կառավարության «հմայքներն» ու «թշվառությունը»
08.09.2017 | 00:12

Վարչապետ Կարեն Կարապետյանի վարչապետությունն ընթացավ այնպես, ինչպես բոլորինը. եկավ-տեսավ-հասկացավ` շա՜տ դժվար է: Դժվար է ոչ միայն տնտեսության, այլև մնացյալ, հատկապես քաղաքական առումով. անգամ մեկ տարի անց Կարեն Կարապետյանը քաղաքական խաղի բաղկացուցիչ չկարողացավ (կամ չցանկացավ) դառնալ: Դժվար է նաև այն առումով, որ կողքիդ խաղում է այնպիսի մեկը, որը տիրապետում է խաղարվեստի բոլոր նրբություններին և հարկ եղած դեպքում երիտթոշակառու դարձնում «անհնազանդ» բոլորին, այդ թվում` ընդդիմությանը` իր տարատեսակներով:


Բայց ամեն բան հերթով, մանավանդ որ Կարեն Կարապետյանի ուժեղ և թույլ կողմերի համադրությունից բավականին հետաքրքիր «պատկեր» է ստացվում:
ա) Ֆիքսենք միանգամից. Կարեն Կարապետյանը կարողացավ ՀՀԿ-ի և նրա լիդերի համար ապահովել «պատմական շրջադարձը»՝ ընտրությունների սահուն ընթացք, Սահմադրությամբ նախատեսված` նախագահական հանրապետությունից խորհրդարանականի անցում` «մաչոյի» իր կերպարով, անբռնազբոս մաներային տիրապետելու հնարավորությամբ, հանրության հետ ուրույն հարաբերվելու իր կարողականությամբ. կոստյումը «կինոյի տղայի» նման նետեց աթոռին, անկեղծ խոսքով առավ գյուղացու սիրտը, շուռ եկավ ասաց` ճիշտ եմ ասում, չէ՞, Շուշո, ու «գտավ», որ պետք է նախարարները «հուպ տան» մինչև վերջ: Հասկանալի է, զուգահեռաբար ոտքի վրա էր նաև վարչական ողջ ապարատը, և հանրապետության բոլոր ռեսուրսները դրված էին այդ գործը հաջողելու համար, այնուհանդերձ, Կարեն Կարապետյանին դա հաջողվեց: ՈՒ ոչ վատ:


բ) Վարչապետների դինաստիայում Կարեն Կարապետյանը մասամբ եզակի է նաև այն առումով, որ, ի տարբերություն այլոց, նա սիրուն-սիրելի «դագանակ» էր (և է) Ռուսաստանի համար` բալանսավորված արտաքին քաղաքականություն երազող, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ հավասարաչափ խաղալ փորձող Հայաստանի, Սերժ Սարգսյանի համար: Եվ չնայած Կարեն Կարապետյանին նշանակել է Սերժ Սարգսյանը, այնուհանդերձ, նա կա ու կլինի «Գազպրոմի» «շինելից» դուրս եկած «good boy», ում Ռուսաստանը կփորձի հարկ եղած դեպքում «մարտի մղել», որ Հայաստանից ստանա «ալքիմիան», որն իրեն հոգեհարազատ է: Ռուսաստանն առաջիկայում քանիցս դեռ կխաղարկի իր հայտնի սցենարները, և չի բացառվում, որ դրանց մեջ լուրջ դերակատարում ունենա նաև ԿԿ-ն, որպեսզի Հայաստանը ոչ միայն չմասնակցի ՆԱՏՕ-ի ուսումնական զորավարժություններին, այլև «գիտակցի», թե որտեղ պետք է «ձմեռեն խեցգետինները». ասել է` չպետք է ստորագրի ԵՄ-ի կամ որևէ այլ մեկի հետ որևէ համաձայնագիր: ՈՒ քանի որ Հայաստանում այլևս ոչ ևս է ընդդիմությունը, Ռուսաստանը այդ ծանր պարտականությունը կդնի ԿԿ-ի վրա, դիցուք հայտարարելով` «իր նախընտրելի վարչապետը Կարեն Կարապետյանն է»:


գ) Ասացինք` մեկամյա վարչապետի մյուս առանձնահատկությունն այն էր, որ նա այդպես էլ չքաղաքականացվեց: Սա նրա և՛ ուժեղ, և՛ թույլ կողմը կարելի է համարել. մի կողմից՝ խոր առճակատումներ չեղան, մյուս կողմից էլ նա չինտեգրվեց ՀՀԿ-ին ամբողջովին, չկաստայացավ: Հնարավոր է նաև, որ նրան մոտ չթողեցին, զի մոտ գնալու արվեստին չէր տիրապետում: Արդյունքում ԿԿ-ն մնաց գրեթե միայնակ խաղացող, եթե անտեսենք այն թիմը, որն իր հետ բերեց. առանձնապես անգույն նախարարների քիչումիչ երիտասարդ դասը, որը ոչ միայն նորարարությամբ աչքի չընկավ, այլև իր պասիվ հայեցողականությամբ աննկատ մնաց ողջ տարվա ընթացքում. աշխատաոճով թերևս փոքր-ինչ առանձնացավ ՊԵԿ-ը` յուր ղեկավարով, չնայած թվում էր, թե Վարդան Հարությունյանն ամենաանգույնը կլինի այդ կառավարությունում:


դ) Սակայն ԿԿ-ի աքիլլեսյան գարշապարը եղան և մնացին խոստացված ու չկատարված ներդրումները, Սամվել Կարապետյանի «գոլեր խփելու» մեծ խոստումը մեկ տարին բոլորող կառավարության համար ինքնագոլերի, «թունավոր թափոնների» պարարտ հող դարձան` բոլոր կարգի «հանդիսատեսների» համար` իշխանականից մինչև ծայրը ծայրին հասցնող հայ մարդ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ