Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նոր Սոդոմը մարտահրավեր է նետել Տեր Աստծուն

Նոր Սոդոմը մարտահրավեր է  նետել Տեր Աստծուն
08.09.2017 | 00:02

Մեկը մյուսի հետևից քրիստոնեական պետությունները որպես նորմ են ճանաչում սեռական այլասերվածությունները...
«Եթե մեկը պառկի տղամարդու հետ, որպես կնոջ հետ, ապա երկուսն էլ պղծություն են արել, թող մատնվեն մահվան, նրանց արյունը իրենց վրա է» (Ղևտ. 20։13)։


Սուրբ գրքում բազմիցս դատապարտվում են մեղքերը, որոնք հակառակ են մարդկային բնությանը:

Մեր օրերում, այսպես ասած, «միասեռ ամուսնությունները» հայտարարվում են որպես նորմ և ամրագրվում քրիստոնեական կոչված երկրների օրենսդրության մեջ:
Տեղի է ունենում արագընթաց կազմաքանդումը այն ամենի, ինչը դարերով անսասան էր մնում: Ավանդական մարդկային արժեքները հայտարարվում են օրենքից դուրս: Առաջին հերթին ոչնչացվում են՝ նորմալ առողջ ընտանիքը, մայրությունը, հայրությունը, ծնող-երեխա անկեղծ, սիրալիր հարաբերությունները: Գիտակցությունից և բառապաշարից վերացնում են տղամարդ և կին, հայր և մայր, տղա և աղջիկ հասկացությունները, դրանք փոխարինելով ինչ-որ «գենդեր» կամ «սոցիալական սեռ» բառերով և դրանց նման մի քանի տասնյակ տարբերակներով:
2017-ի հունիսի 30-ին Գերմանիայի Բունդեսթագը հավանություն տվեց «ամուսնություն բոլորի համար» օրենքին, որը նախատեսում է միասեռ ամուսնությունների ամբողջական ճանաչումը Գերմանիայում: Այսպիսով, բոլոր այլասերվածներին թույլատրվեց «ամուսնանալ» և որդեգրել երեխաներին:
Այնուամենայնիվ, երկրում գտնվեցին ողջամիտ ուժեր: 2017-ի հուլիսի 2-ին Deutsche Welle թերթը հաղորդեց, որ միասեռական ամուսնությունների օրինականացման հակառակորդները պատրաստվում են բողոքարկելու տվյալ օրենքը Դաշնային սահմանադրական դատարանում: «Միասեռ մարդկանց ամուսնությունը ստեղծում է խառնաշփոթություն, որը մեծ վնաս է բերելու հասարակությանը», ասում են երկրի մի շարք հայտնի քաղաքագետներ: Սակայն դժվար թե նրանք գտնեն արդարությունը, քանի որ «գենդերային հավասարությունը» Եվրամիության երկրներում հայտարարված է «արտոնյալ ուղղություն»:


Իսկ 2017-ի հունիսի 28-ին նորությունների գործակալությունները հաղորդում են, որ Կանադայում ընդունեցին օրենք (Bill 89), որի համաձայն «սեքսուալ փոքրամասնությունների» ներկայացուցիչներին քննադատող ծնողներից պիտի խլեն նրանց երեխաներին: Նույնպես, եթե երեխան ցանկանա փոխել իր սեռը, ծնողները իրավունք չունեն դրան հակառակվելու և պարտավոր են սատարել նրանց: Դրանից բացի, Կանադայի կառավարական հաստատությունները նույն օրենքի համաձայն իրավունք ստացան «ավանդական ընտանիքներին» արգելելու դաստիարակել սեփական երեխաներին և որդեգրել ուրիշներին:
Կանադայի քրիստոնեական ընտանիքները (Bill 89) օրենքը անվանեցին տոտալիտարիստական, որովհետև այն թույլատրում է կատարել երեխաների բռնագրավումը հավատացյալ ծնողներից, ովքեր դաստիարակում են իրենց երեխաներին ավանդական արժեքների ոգու համաձայն: Եվ այսպիսով, երկրում փաստորեն հաստատվում է «համասեռամոլների դիկտատուրան» և նկատվում է «հակաքրիստոնեական ֆանատիզմի» սանձարձակությունը:
«Այն, ինչ երեկ թվում էր անհնարին, այսօր կատարվեց՝ 7 միլիարդ ավանդական մարդկության վրա գրոհում է անառողջ այլասերվածների մի խումբ՝ օրենսդրության փոփոխությունների ճանապարհով, սկզբում առանձին գավառներում, հետո երկրներում, իսկ վերջում՝ ամբողջ համաշխարհային հասարակության մեջ»,- նշում է «Ռուս մայրեր» շարժման ղեկավար Իրինա Բերգսետը:


Մի շարք երկրներում արդեն տարվում է հալածական քաղաքականություն ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ: Հաստատվում է սոդոմականների և այլ «այլասերված փոքրամասնությունների» տոտալիտար ռեժիմը, որոնք մոտ ապագայում սպառնում են դառնալ մեծամասնություն:
2017-ի հուլիսի 1-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվեց Եվրոպայում սոդոմականների ամենաբազմամարդ շքերթը: «Տարբեր գնահատականների համաձայն` մասնակցում էր մոտ երկու միլիոն մարդ: Ամենուրեք կախված էին ծիածանագույն դրոշներ, որոնք զարդարում էին խանութներ, ռեստորաններ և սրճարաններ, իսկ բնակիչներից շատերը և քաղաքում գտնվող հյուրերը նույնպես կպցնում էին ծիածանագույն դրոշակներ իրենց զգեստների վրա»,- ոգևորված հաղորդում էին իսպանական թերթերը:
Այլասերվածների նմանատիպ երթ անցավ նաև Հունաստանի հյուսիսային մայրաքաղաքում` Սալոնիկում: 2017-ի հունիսի 17-ին այդ պիղծ շքերթին մասնակցում էր շուրջ 13000 մարդ։ Նրանք ցուցապաստառներով քայլում էին քաղաքի կենտրոնական փողոցներով և բարձրաձայնելով իրենց «մանիֆեստը»` կոչ էին անում սատարել գեյերի իրավունքների պաշտպանությանն ու առաջխաղացմանը: Ընդ որում, շքերթին մասնակցում էին քաղաքապետը և պաշտոնական այլ անձինք: Դժգոհ հավատացյալներին, ովքեր փորձում էին կանգնեցնել այդ պիղծ վակխանալիան, ոստիկանությունը քշում էր արցունքաբեր գազով: Հույն միտրոպոլիտ Ամբրոսիոսը կարծիք հայտնեց, որ Հունաստանի կրթության նախարարությունը կատարում է օտարների հրամանները: «Հույների փոխարեն օտարերկրյա կառավարման կենտրոններն են լուծում բոլոր հարցերը»,- հայտնում է «Ռուսական Աթենք» կայքը: Միտրոպոլիտ Ամբրոսիոսը նաև կարծիք արտահայտեց, որ «միջազգային սոդոմական ընկերությունը» փուլ առ փուլ իրականացնում է ողջ մարդկության գիտակցությունը փոխելու ծրագիրը: Որպես օրինակ միտրոպոլիտը ցույց տվեց Կանադայում հունարեն տպագրված ուսումնական ձեռնարկից մի էջ, որտեղ միասեռ զույգերի որդեգրած երեխաների դաստիարակությունը ներկայացված էր որպես նորմալ տարբերակ:
Աթենքում տեղի ունեցած այլասերվածների շքերթին սատարեցին և դրա վերաբերյալ իրենց գոհունակությունը հայտնեցին 29 երկրներ: Հունաստանը, այսպիսով դարձավ միասեռականների «ամուսնությունները» ճանաչող ևս մեկ քրիստոնյա երկիր: Օրենսդիրները որոշում կայացրին` արհամարհելով Հելլադայի ուղղափառ եկեղեցու 2015-ի բողոքը, որը երկրում պետական կարգավիճակ ունի: Եվ 2017-ից սոդոմականների շքերթները ուղղափառ Հունաստանում դարձան «օրինական նորմ»:
Օրենսդրական կարգով սեքսուալ այլասերվածությունների հաստատումը նաև ոտնձգություն է մարդկային ցեղի շարունակության բնական օրենքի դեմ և մարդկության ինքնաոչնչացման ծրագրավորում: Դա բացահայտ աստվածամարտություն է իր ամենաճկուն և կատարելագործված ձևով, անմիտ մերժումն է Աստծուց մարդկանց տրված առաջին օրհնության. «և կթողնի այրը իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը և կլինեն երկուսը մեկ մարմին» (Ծննդ. 2,24):


Թարգմանությունը`
Դարբասի հոգևոր հովիվ
տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ

Հ. Գ. Այս հոդվածի տողերը ռուսերենից թարգմանելու ժամանակ ակամայից հիշեցի Հայտնության գրքից վերջին ժամանակների մասին աշխարհում կատարվելիք դեպքերից մի պատկեր` կարմիր գազանի վրա նստած պոռնիկ կնոջ, որը պոռնկության գինով հարբեցրեց երկրի բոլոր բնակիչներին և որի անունն էր. «Մեծն Բաբելոն» «մայր երկրի պոռնիկների և գարշելիների»: Աշխարհի տարբեր երկրներում սոդոմական պղծության այս իրապես գարշելի մեղքի տարածման ապշեցնող վիճակագրությունը շատ տխուր պատկեր է ուրվագծում: Մեր երկիրը, որը Հունաստանից առավել կարելի է համարել քրիստոնեության օրրան, այսօր թիրախ է դառնում՝ լինելու բարոյազուրկների ազատության տարածք: Այս աղետը այսօր արդեն բախում է մեր դուռը: Չլինե՛նք անտարբեր: Ընդդիմանանք այդ պիղծ օրենքի ընդունմանը՝ մեր սուրբ հայրերի՝ Ղևոնդյանց և Վարդանանց քաջարի ոգով: Դժոխքից ելած պիղծ դևերին և նրանց գործակիցներին թույլ չտանք պղծել մեր երկիրը:

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ