ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունները վերանայման կարիք չունեն. Շարմազանովը՝ «Ելք»-ի նախաձեռնության մասին

ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունները վերանայման կարիք չունեն. Շարմազանովը՝ «Ելք»-ի նախաձեռնության մասին
09.09.2017 | 09:27

ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունները վերանայման կարիք չունեն` սեպտեմբերի 8-ին, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, անդամակցում է ԵԱՏՄ-ին, Ռուսաստանի Դաշնության հետ ունի դինամիկ զարգացող դաշնակցային հարաբերություններ, գործընկերային հարաբերություններ ունի Եվրոպական միության, ԱՄՆ-ի, հարևան Վրաստանի և Իրանի հետ»,- նշել է Շարմազանովը:


Հանդիպումն ընթացել է տարբեր հարցերի վերաբերյալ բովանդակալից քննարկումների ձևաչափում. ԱԺ փոխնախագահին ուղղված հարցերն առնչվել են տարբեր ոլորտների և խնդիրների՝ կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետություն, սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման ձևի փոփոխման նպատակահարմարություն, տնտեսության զարգացման համար իրականացվող քայլեր, ԼՂ հիմնահարցի կարգավորում, Հայոց ցեղասպանության ճանաչում:

Դիտվել է՝ 3576

Մեկնաբանություններ