Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թիլերսոնն աշխատում է Չինաստանի ու Ռուսաստանի հետ շատ ու շատ աննկատ

Թիլերսոնն աշխատում է Չինաստանի ու Ռուսաստանի հետ շատ ու շատ աննկատ
09.09.2017 | 09:52

Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը թվում է Թրամփի արտաքին քաղաքական թիմի լռակյացը։ Սակայն մամուլի ուշադրությունից մի կողմ քաշվելով` նա, թերևս, մշակում է մեծ ռազմավարություն` ուղղված Չինաստանի հետ համագործակցությանը` նպատակ ունենալով լուծել հյուսիսչինական ճգնաժամը, և Ռուսաստանի հետ` ՈՒկրաինան ու Սիրիան կայունացնելու համար` գրում է Դևիդ Իգնատիուսը The Washington Post-ում։ Թիլերսոնը մարտավարությունը կառուցում է անձնական դիվանագիտության և չին ու ռուս ղեկավարների հետ ուղղակի շփումների վրա, իսկ Հյուսիսային Կորեայի հետ` մասնավոր: Նրա հիմնական մարտավարական ենթադրությունն է` եթե ԱՄՆ-ը կարողանա նուրբ կառավարել հարաբերությունները Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրանց թույլ տա յուրացնել հաջողության դափնիները, տարածաշրջանային բարդ խնդիրները կարող են արդյունավետ լուծվել: Թիլերսոնը շարունակում է աշխատել ռուսական դոսիեի վրա նույնիսկ նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո: Նա Պուտինին գիտի 1999-ից և համարում է կանխատեսելի, թեպետ երբեմն ագրեսիվ ղեկավար: Նույնիսկ երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները վատ վիճակում են, Թիլերսոնը համարում է, որ կարող է առանց ավելորդ աղմուկի առաջընթացի հասնել ՈՒկրաինայում ու Սիրիայում: ՈՒկրաինայի հարցում Թիլերսոնն աջակցում է Ռուսաստանի առաջարկին` ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկել տեղում պարզելու կատարվողը, Պուտինի խոսքով` նախագահ Պյոտր Պորոշենկոյի հարձակումներին ՈՒկրաինայի Արևելքում Ռուսաստանի աջակցությունն ունեցող ուժերի վրա: ՄԱԿ-ի դիտորդները բոլոր դեպքերում կաջակցեն Մինսկի համաձայնությանը, նույնիսկ եթե Պուտինին դրվատեն, իսկ Պորոշենկոյին մեղադրեն:


Թրամփի կտրուկ, երբեմն մարտական ոճը և Թիլերսոնի զսպությունը անսպասելի համադրում է, շատ փորձագետներ կասկածում են, որ նրանց հարաբերությունները երկար կտևեն: Սակայն Թիլերսոնը, կարծես, գիտի հարվածներին ու թվիթներին դիմակայել: Երբ Թրամփն իրեն պայթուցիկ մեկնաբանություն է թույլ տալիս, Թիլերսոնը դրան վերաբերվում է իբրև քաղաքական լանդշաֆտի ու գտնում է հօգուտ իրեն օգտագործելու ձևը: Գուցե Թիլերսոնը ԱՄՆ-ի ժամանակակից պատմության մեջ ամենաոչհրապարակային գլխավոր դիվանագետն է, բայց դա նրա ընտրությունն է: Վաշինգտոնյան չափանիշներով նա տարօրինակորեն շահագրգռված չէ իր օգտին միավորներ գրանցելու մեջ:
Դևիդ ԻԳՆԱՏԻՈՒՍ, The Washington Post


Հ.Գ. Իսկ ի՞նչ է մնում Թիլերսոնին անել, եթե ոչ միայն Թրամփը, այլև Կոնգրեսն է ստանձնել արտաքին քաղաքականության իրականացումը: Այդ պայմաններում որևէ հրապարակայնություն ընդամենը խանգարելու է: Մնում է միայն, որ իսկապես Ռեքս Թիլերսոնը շարունակի պաշտոնավարել իր «վատ շրջապատում»` ինչպես բնորոշել է նրա կյանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ