ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Պատերազմը Սիրիայում ավարտվեց, իսկ Արևմուտքը չնկատեց

Պատերազմը Սիրիայում ավարտվեց, իսկ Արևմուտքը չնկատեց
11.09.2017 | 00:21

Սպասելով` երբ են Թրամփն ու Կիմը սկսելու երրորդ համաշխարհայինը, մենք չնկատեցինք, որ Մերձավոր Արևելքի ռազմական քարտեզը էականորեն փոխվել է` գրում է Ռոբերտ Ֆիսկը: Արևմուտքն արդեն ստացել է բազում ապացույցներ: Հիշու՞մ եք այն օրը, երբ ամերիկացիները ռմբակոծեցին սիրիացի զինվորներին ավիաբազայից ոչ հեռու և սպանեցին 60 մարդու` հնարավորություն տալով ԻՊ-ի կազմավորումներին յուրայիններից կտրել սիրիական կառավարական ուժերի մի խմբին: Սիրիացիներն այն ժամանակ չհավատացին ԱՄՆ-ի բացատրություններին, որ դա «սխալ» էր: Իսկ ռուսները ուղիղ ասացին, որ ամերիկացիները սիրիական զորքը միտումնավոր են ռմբակոծել: Բոլորն ամեն ինչ հասկացան: Նաև, որ այդ ռմբակոծությունը անզորության հետևանք էր: Բրիտանացիները ևս ծանուցում ստացան, որ իրերը հավաքելու ժամանակն է: Անցած շաբաթ նրանք հետ կանչեցին իրենց ռազմական հրահանգիչներին, որ պիտի նախապատրաստեին 70 հազար առասպելական ապստամբների` Քեմերոնի կառավարության մշակած ծրագրով: Այդ մարդիկ պետք է երևան բերեին ժողովրդական դժգոհությունը և տապալեին Ասադի կառավարությունը: Նույնիսկ ՄԱԿ-ի զեկույցը 80 խաղաղ բնակիչների սպանության մասին, Ասադի զորքերի քիմիական զենք կիրառելու հետևանքով, չբարձրացրեց զայրույթի անհրաժեշտ ալիքը, իսկ որոշ եվրոպացի քաղաքական գործիչների աջակցությունը սիրիական օդանավակայանին ԱՄՆ-ի հրթիռային հարվածին ընկալվեց իբրև պարտականությունների կատարում:


Սիրիական բանակի հաղթանակները նշանակում են, որ նա հիմա տարածաշրջանում ամենալավ, ամենավարժված և ուժեղ բանակներից մեկն է և Դամասկոսի կառավարական ուժերի գործողությունները ունեն քաղաքական ուժեղ հովանավորություն ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի երկու անդամներից` Ռուսաստանից ու Չինաստանից: Ոչ Սիրիան, ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ Իրաքը չեն աջակցում քրդերին, որոնց ձեռքով ամերիկացիները հիմա փորձում են ինչ-որ քայլեր անել տարածաշրջանում: Առանց ԱՄՆ-ի ավիացիայի քրդերը ոչ ոք են ռազմական գործողությունների թատերաբեմում: Նույնիսկ Նեթանյահուն, որ միշտ Սիրիայի դեմ է եղել «Հըզբոլահի» հետ նրա բարեկամության պատճառով, գնաց Սոչի` Պուտինի միջոցով կամուրջներ կառուցելու: Տարիներ կանցնեն, մինչև Սիրիան ու Իրաքը (և Եմենը) վերականգնվեն, և իսրայելցիները, գուցե, նույնպես Պուտինին դիմեն օգնության համար` վերացնելու անկարգությունները, որի մեջ են հիմա: Նրանք, որ հիմա իսրայելյան էլիտայում հայտարարում են, որ Ասադը ԻՊ-ից մեծ չարիք է, գուցե ստիպված լինեն փոխել իրենց տեսակետը, նաև այն պատճառով, որ Աադը կարող է լինել այն մարդը, ում հետ ստիպված են պայմանավորվել, եթե ուզում են իրենց հյուսիսային սահմանն անվտանգ պահել:
Ռոբերտ ՖԻՍԿ, The Independent


Հ.Գ. Որ պատերազմը Սիրիայում ավարտվում է, վկայում է նաև կորեական վեկտորի վրա միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումը: Սիրիայի կառավարական ուժերը Դեր Զորից էլ են քշում ԻՊ-ի խմբավորումներին, բայց պատերազմից հետո են սովորաբար սկսվում բուն փորձությունները` խաղաղության մեջ ու հանուն կայուն, տևական խաղաղության հաստատման:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ