Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԼՂ ՊԲ․ Շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է

ԼՂ ՊԲ․ Շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է
11.09.2017 | 20:57

Սեպտեմբերի 3-9-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում պահպանվել է նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական անդորրը: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, պահպանելով զգոնությունը, շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը:

Դիտվել է՝ 6661

Մեկնաբանություններ