Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գագիկ Ծառուկյան. Վարչապետի թեկնածուին որոշողն ու առաջադրողը ՀՀԿ-ն է

Գագիկ Ծառուկյան. Վարչապետի թեկնածուին որոշողն ու առաջադրողը ՀՀԿ-ն է
11.09.2017 | 21:05

Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն 50+1 ձայներն է տարել և վարչապետի թեկնածուին որոշողն ու առաջադրողն ինքն է, խորհրդարանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Հարցին, թե խմբակցությունը համաձայն կլինի, եթե ՀՀԿ-ն առաջարկի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Ծառուկյանն ասաց, որ եթե-ով հարցերի չի ուզում պատասխանել։


«Երբ ՀՀԿ-ն իր համապատասխան որոշումը կայացնի, իր թեկնածուին կառաջարկի, այն ժամանակ հարցերին կպատասխանեմ»,- ասաց նա։
Հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» դաշինքը ընդվզի Սերժ Սարգսյանի թեկնածության դեմ հարցին ի պատասխան Գագիկ Ծառուկյանն ասաց, որ խոչընդոտողը պետք է լիներ ժողովուրդը, մինչդեռ նա դեռևս ընտրությունների ժամանակ 50+1 ձայն է տվել ՀՀԿ-ին, որով պատասխանատվությունը ստանձնել է ՀՀԿ-ն։
«Հավաքվում ու ասում էին՝ Ծառուկյան ջան, փրկի-փրկի, պատրաստ էի փրկել։ Ասում էի՝ ձեր ցավը տանեմ, տվեք 50+1։ Ասել եմ խնդիրների ու պրոբլեմների լուծման ձևը, գումարի բերման աղբյուրը, ասում էին Ծառուկյանը բլեֆա արել», - նշեց նա։


Գագիկ Ծառուկյանը նաև ընդգծեց, որ իրենք դեռ չեն քննարկել վարչապետի թեկնածուի հարցը։ Ընկերոջ մասին կարծիք ասելը կոռեկտ չեմ համարում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի գործունեությանը։ Նա ընդգծեց, որ Կարեն Կարապետյանը ծրագրեր է ներկայացրել, որոնք աշխատում է կյանքի կոչել։


Գագիկ Ծառուկյանը հանդիպում է Կարեն Կարապետյանի հետ և անձամբ ներկայացնում նրան կառավարության գործունեության դրական ու բացասական կողմերը։
«Երբ մենք իրար հանդիպում ենք, ես դրականն էլ եմ ասում, բացասականն էլ։ Նկատելի է, որ բանկի 25-30 տոկոսը դարձել է 8-10 տոկոս, իսկ Հայաստանում տուրիստների քանակի աճը 25 տոկոսից ավելի է»,- հավելեց Ծառուկյանը։

Դիտվել է՝ 3545

Մեկնաբանություններ