ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

«Բավ սիրեցինք, մնաք բարյավ»

«Բավ սիրեցինք, մնաք բարյավ»
12.09.2017 | 00:25

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում վերջին զարգացումները նոր վերադասավորումներ են պարտադրել նաև տարածաշրջանային խաղացողներին: Վերադասավորման փուլում են նաև հայ-ռուսական հարաբերությունները, որոնք երբեք նման դրսևորումներ չեն ունեցել: Ռուսաստանն այլևս չի թաքցնում, որ իրեն դուր չի գալիս Հայաստանի ոչ միայն Արևմուտք «գնալը», այլև ընդհանրապես` «տնից» դուրս գալը, և իր փորձագետների միջոցով Հայաստանից պահանջում է «կողմնորոշվել, քանզի այդպես շարունակելն անհնար է»: Ռուսաստանը, որը միլիարդների զենք է վաճառում Ադրբեջանին, անթաքույց դժգոհում է, որ Հայաստանը փորձում է համագործակցել Չինաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում, և անթաքույց հաթաթաներ է տալիս:


Իսկ Հայաստանը բավականին հետաքրքիր պատասխաններ է հղում Ռուսաստանին, որը, չմոռանանք, ամուր գրկել է ոչ միայն Էրդողանին… Ձգենք պաուզան. Էրդողանն այս օրերին մեկնել էր Ղազախստան` Նուրսուլթան Նազարբաևին հյուր: Ղազախստանը, հիշենք, Ռուսաստանի կողմից հայտարարվել է ԵԱՏՄ-ում գերակա երկիր, քանզի Պուտինը հույս է փայփայում, որ Նուրսուլթանին կհաջողվի համոզել «հին սուլթանին»` Էրդողանին, մտնելու ԵԱՏՄ և կամուրջ դառնալու Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքում (կրկին հիշենք՝ հենց Նուրսուլթանն էր, որ ռուսական ուղղաթիռի կործանման օրերին «մերձեցրեց» Թուրքիային ու Ռուսաստանին): Այո, Ռուսաստանը ոչ միայն իր սիրասուն գրկում է պահում Էրդողանին, այլև սիրահույզ գգվումներ է պարգևում համաշխարհային մեծ խայտառակություն «լվացարար» Ալիևին (հիշենք նաև, որ Ադրբեջանը վերջերս խիստ է «նեղացրել» Արևմուտք-Բրիտանիային. նավթագազային նոր պայմանագրով չափազանց նվազեցնելով «Բրիթիշ պետրոլեումի» մասնաբաժինը «Socar»-ի հաշվին. այս մասին՝ առաջիկայում), իր ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի շուրթերով հայտարարելով, թե ադրբեջանական «լվացքատան» մասին հրապարակումներով Արևմուտքը «ճնշում է գործադրում» իր դաշնակցի վրա (դե եկ, վարդապետ, ու մի խենթացիր):


Եվ խենթացած «վարդապետները» հայոց, ինչպես ասացինք, բավականին հետաքրքիր ձևով նախ հայտարարեցին, որ դրվում է Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիրը: Եվ եթե սույն թեզը ցայս անհատների միջոցով էր շրջանառության մեջ դրվում, հիմա արդեն մի ամբողջ խորհրդարանական դաշինք («Ելք») քաղաքական օրակարգի խնդիր է դարձնում այն: Ասել է` Հայաստանը, իր խորհրդարանական ընդդիմության ձեռամբ, Ռուսաստանին հասկացնում է. «Բավ սիրեցինք, մնաս բարյավ»:
Դե հասկանալի է, «հարսնացուն»՝ ՀՀԿ-ն, խորհրդարանում կգոռգոռա, ոտքերը գետնին կխփի, կասի` անհնար է, կասի` չէ, բայց հո՞ քննարկումների ընթացքը կարձանագրի, որ Հայաստանում Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունի, էլ չենք ասում, որ «Ելքի» հայտարարությունը ոչ միայն իշխանությունների սրտով կարող է լինել, այլև չի բացառվում, որ մի «անտես ձեռք» այն ուղղորդած լինի:


Հաջորդիվ` իշխանական կոալիցիայի անդամ Կիրո Մանոյանը, հաստատապես ոչ առանց նույն «անտես ձեռքի» ուղղորդման, պահանջեց, որ Հայաստանը հակամարտության գոտում միակողմանիորեն տեղակայի հետախուզող սարքեր: Թույլ տանք մեզ կարծել, որ այդ առաջարկի հետևում ոչ միայն «հայտնի ձեռքն» է, այլև, ըստ ամենայնի, այն ունի աշխարհաքաղաքական` ամերիկա-արևմտյան հետք և ոչ միայն մերկացնում է Ալիևի կոռուպցիոն մռութը, այլև հասկացնում է, որ Ադրբեջանը չի համաձայնում հետախուզական սարքերի տեղակայմանը` Ռուսաստանի թողտվությամբ:
Եվ վերջապես, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ ՄԱԿ-ը պետք է մորատորիումով արգելք դնի ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք մատակարարելու վրա:
Դու ասացիր: Իհարկե՝ Ռուսաստանին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ