«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Երբ սոցիոլոգիական հարցումներ անում են ոչ սոցիոլոգները

Երբ սոցիոլոգիական հարցումներ անում են ոչ սոցիոլոգները
12.09.2017 | 00:46

2017-ի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը իր անցկացրած հարցումների արդյունքները սեպտեմբերի 11-ին «Կոնգրես» հյուրանոցում դիվանագետներին ու լրագրողներին ներկայացրեց Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

Հարցմանը, որ իրականացվել է Ժողովրդավարական ազգային հիմնադրամի աջակցությամբ, մասնակցել են Երևանի և մարզերի 900 բնակիչներ: «Համարու՞մ եք Ռուսաստանին Հայաստանի դաշնակից» հարցին այո է պատասխանել 34,33 %-ը, ոչ` 30,56 %-ը, «մասամբ»` 35,11 %-ը: «Համարու՞մ եք, որ Ռուսաստանը ապահովում է Հայաստանի անվտանգությունը» հարցին «այո» է պատասխանել 25,6 %-ը, «ոչ»` 30,56 %-ը, «մասամբ»` 3,67 %-ը: «Համարու՞մ եք Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները խոչընդոտ Հայաստանի` ԵՄ-ի հետ հարաբերություններում» հարցին «այո» է պատասխանել 40,22 %-ը, «ոչ»` 29,67%-ը, «մասամբ»` 29,67 %-ը: «Ինչպե՞ս է ազդում Ռուսաստանը Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին» հարցին դրական է պատասխանել 40,11 %-ը, բացասական` 56,33 %-ը, չի պատասխանել 3,56 %-ը: «Կարծում եք ՀԱՊԿ-ը ապահովու՞մ է Հայաստանի անվտանգությունը» հարցին «այո» է պատասխանել 15,78 %-ը, «ոչ»՝ 41,33 %-ը, «մասամբ»`42,44 %-ը: «Կարո՞ղ է Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը օգնել ԼՂ հակամարտությանը որպես զսպող մեխանիզմ» հարցին «այո» է պատասխանել 23,44 %-ը, «ոչ»` 38,33 %-ը, «մասամբ»` 37,89 %-ը: «ՀԱՊԿ-ը կաջակցի՞ Հայաստանին` Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում» հարցին «այո» է պատասխանել 31,22 %-ը, «ոչ»` 63,44 %-ը, չի պատասխանել 5,33 %-ը: «Ի՞նչ ազդեցություն ունի Հայաստանի վրա ԵԱՏՄ-ին անդամակցությունը» հարցին դրական է պատասխանել 45,33 %-ը, բացասական` 50,67 %-ը, չի պատասխանել 4 %-ը: «Վերջին երկու տարիներին Հայաստանում տնտեսության վատթարացումը կապու՞մ եք ԵԱՏՄ-ին անդամակցության հետ» հարցին «այո» է պատասխանել 23,33 %-ը, «ոչ»` 37,67 %-ը, «մասամբ»` 38,44 %-ը, չի պատասխանել 0,56 %-ը: «Ինչպե՞ս եք գնահատում 2013-ի սեպտեմբերին ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրից Հայաստանի հրաժարումը» հարցին դրական է պատասխանել 20, 56 %-ը, բացասական` 78,67 %-ը, չի պատասխանել 0,78 %-ը: «Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ-ԵՄ ակտիվ հարաբերություններին» հարցին դրական է պատասխանել 88,67 %-ը, բացասական` 10, 67 %-ը, չի պատասխանել 0,67 %-ը: «ԵՄ-ն օգնու՞մ է Հայաստանում քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին» հարցին «այո» է պատասխանել 35,22 %-ը, «ոչ»`14,11 %-ը, «մասամբ»` 50,44 %-ը, չի պատասխանել 0,22 %-ը: «Կապու՞մ եք Հայաստանի ապագան ԵՄ անդամակցության հետ» հարցին «այո» է պատասխանել 58,89 %-ը, «ոչ»` 38,22 %-ը, չի պատասխանել 2,89 %-ը: «Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին» հարցին դրական է պատասխանել 61,67 %-ը, բացասական` 35,89 %-ը, չի պատասխանել 2,44 %-ը: «Կարծում եք՝ սերտ համագործակցությունը ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ կարո՞ղ է նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը» հարցին «այո» է պատասխանել 35,44 %-ը, «ոչ»` 27,11 %-ը, «մասամբ»` 37 %-ը, չի պատասխանել 0,44 %-ը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հարցմանը վերաբերող մանրամասներին «Իրատեսի» հաջորդ համարում կարող եք տեղեկանալ Ստեփան Գրիգորյանի հետ հարցազրույցից: Իսկ ընդհանրապես, երբ հարցումներ են անում ոչ սոցիոլոգները, տվյալները դառնում են ոչ թե ուղղորդող, այլ արտացոլող: Պատկերը, ինչպես տեսնում եք, համարյա սահմանային է, թեպետ նաև ակնհայտ է, որ հասարակության մեջ օրախնդիր է համայն ռուսականին այլընտրանքի որոնումը` տնտեսությունից անվտանգություն, արտաքին քաղաքականություն ու Արցախի հարց: Փաստացի՝ հասարակության մեջ «Ելքը» ունի բարենպաստ հող իր նախաձեռնությունների համար: Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը հարցումներ է արել նաև քաղաքական կուսակցությունների շրջանում, որի արդյունքները կներկայացվեն ամփոփումից հետո: Վստահաբար` լինելու է հակառակ պատկերը, բայց դա արդեն հասարակության հետ կուսակցությունների կապի խնդիրն է, որ դառնում է համապետական` իրականության համարժեք ընկալման և հասարակական շահերի արտահայտման ու պաշտպանվածության դեպքում:

Դիտվել է՝ 2427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ