Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
12.09.2017 | 01:32

...թե Աբրահամյանները, որոնք վերջին շրջանում զբաղված են իրենց գույքն «օպտիմալացնելով», ակտիվները արտասահման տեղափոխելով, հրաժարվել են նոյեմբերի 5-ին Արտաշատում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց: Բանն այն է, որ հայտնի «դինաստիան» հասկացել է` մի բան է ձիու վրա լինելը, մի այլ բան՝ առանց ձիու «վտակներով քայլելը»:

Արտաշատում Աբրահամյաններն օր օրի կորցնում են իրենց ազդեցությունը. արտաշատցիք տեսնում են` «ջրում չխեղդվող», «կրակում չայրվող» Արգամիչն «էլ էն չի»: Ասում են՝ նաև` սա է պատճառը, որ Աբրահամյանները չեն ցանկանում ռիսկի դիմել ու պայքարի դուրս գալ ՀՀԿ-ի և մարզի «ասողներ» Գրիգորյանների դեմ, որոնք խորհրդարանական ընտրություններում ապահովել են ամենաշատ ձայները ՀՀԿ-ի համար:

Դիտվել է՝ 16155

Մեկնաբանություններ