Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Սա մեր երրորդ բացօթյա ցուցադրությունն է, և երբեք նման խնդիր չի առաջացել»

«Սա մեր երրորդ բացօթյա ցուցադրությունն է, և երբեք նման խնդիր չի առաջացել»
12.09.2017 | 14:02

«Մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ։ Թումանյանի թանգարանին զգուշացվել է, որ նախարարության հետ համաձայնեցված չի եղել ցուցադրանքի բացօթյա ձևաչափը, և թանգարանը հավաքել է դրսում ցուցադրվող պաստառները»,- մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը այսպիսի մեկնաբանություն է տվել Factor.am-ին` Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացված «Խավարում» խորագրով ցուցադրությունը փակելու առնչությամբ:

«Իրատեսի» հետ զրույցում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆՆ ասաց, որ ոչ թե մեկ ամիս, այլ մեկ տարի առաջ են ներկայացնում իրենց ծրագրերը, մի մասը սուբսիդավորվում է, մի մասը` ոչ. «Բայց եթե ներկայացնում ենք, նշանակում է, եթե անգամ պետությունը գումար չի տալիս, արտաբյուջեով պարտավորվում ենք անել դա: 2016-ի դեկտեմբերին ներկայացրել ենք «Թումանյանի զավակների ճակատագիրը» պայմանական վերնագրով ցուցահանդեսը, իհարկե, չի ֆինանսավորվել, բայց մենք մեր արտաբյուջեով իրականացրել ենք` վերնագիրը դնելով «Խավարում»:


Ինչ վերաբերում է ցուցադրանքի բացօթյա ձևաչափին, Նարինե Թուխիկյանն ասաց, որ սա իրենց երրորդ բացօթյա ցուցադրությունն է, և երբեք նման խնդիր չի առաջացել. «Մենք նոր հրաման չենք ստացել, որ հատուկ դրա համար համաձայնեցվի: Բացի այդ` ԻԿՕՄ-ի անցած տարվա գաղափարախոսությունը հենց լանդշտաֆտի օգտագործումն էր` որպես ցուցահանդեսային տարածք: Այսինքն` թանգարանների մատույցները, պուրակները, բնությունը իբրև հարթակ օգտագործելը միջազգային կառույցի առաջարկն է` աշխարհի բոլոր զարգացած թանգարաններին»:


Ստեղծված վիճակը անհասկանալի է թվում: Ստացվում է` տաբո՞ւ կա կոմունիստական բռնարարքների վերաբերյալ: «Ոչ միայն չկա, այլև բավական առողջ հասարակություն ունենք: Սատարումը, որ ստանում ենք Երևանից, Երևանից դուրս` մարզերից, շշմելու բան է: Երկու ահաբեկչական զանգը ոչինչ է դրա կողքին,- ասաց զրուցակիցս, նշելով, որ պաշտոնական արգելքը հակառակ էֆեկտը տվեց:- Եթե անունը դնում ես քաղաքական, 37 թիվը քաղաքական էր: Քաղաքական նկատառումներով են այդ մարդկանց, նաև Թումանյանի երեք զավակներին գնդակահարել: Թեման քաղաքական է, սակայն քաղաքական տեռորի զոհերի հիշատակը հարգելը բարոյական ակցիա է: Հիմա դրան նորից քաղաքական աստառ է տրվում. փակելը քաղաքական ակցիա է: Դա նույնն է որ արգելես ցեղասպանության զոհերի հիշատակի ցուցադրությունը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ