Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հյուսիսային Կորեան երկրորդ հրթիռն է արձակել Ճապոնիայի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան երկրորդ հրթիռն է արձակել Ճապոնիայի ուղղությամբ
15.09.2017 | 20:29

Հյուսիսային Կորեան այսօր երկրորդ հրթիռն է արձակել Ճապոնիայի ուղղությամբ: Միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, անցնելով Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզու վրայով, ընկել է օվկիանոսը: Հարավային Կորեան հայտարարել է, որ դա ամենաերկար ճանապարհն անցած ու ամենաբարձրն արձակված հյուսիսկորեական հրթիռն էր: ԱՄՆ-ի գնահատականներով՝ այն կարող էր հասնել ԱՄՆ խաղաղօվկիանոսյան Գուամ կղզուն, սակայն կղզուն վտանգ չի սպառնացել:


ԱՄՆ-ը կոչ է անում Չինաստանին ու Ռուսաստանին անմիջական քայլեր ձեռնարկել՝ սաստելու Հյուսիսային Կորեայի գործողությունները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել: Շաբաթասկզբին ՄԱԿ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ ջրածնային ռումբի փորձարկմանն ի պատասխան:

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ