Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայկական կողմը Իսրայելի իշխանություններին բացասական կարծիք է փոխանցել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ

Հայկական կողմը Իսրայելի իշխանություններին բացասական կարծիք է փոխանցել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ
15.09.2017 | 20:45

Հայկական կողմի ներկայացուցիչները Երևան այցելած Կնեսետի պատվիրակության հետ հանդիպումների ժամանակ Իսրայելի իշխանություններին բացասական կարծիք են փոխանցել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստան-Իսրայել հասարակական միջազգային համաժողովի համանախագահ Հայկ Քոթանջյանը:


«Երկու կողմերի չափազանց բարեկամական և դրական տրամադրվածությամբ մթնոլորտում հայտնել ենք, որ Հայաստանի հասարակական կարծիքը բացասաբար է արձագանքում Ադրբեջանին Իսրայելի կողմից զենք վաճառելու փաստին, որ շարունակվում է զենքի վաճառքի երկարաժամկետ նախագծերի իրականացումը: Իսրայելական կողմը՝ ի դեմս Կնեսետի պատվիրակության, հայկական կողմի մեսիջը իսրայելական իշխանություններին փոխանցելու պատրաստակամություն է հայտնել: Ես չեմ կասկածում, որ մեսիջը կփոխանցվի պաշտոնական ատյաններին»,- նշեց Քոթանջյանը:

Դիտվել է՝ 3166

Մեկնաբանություններ