«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վահրամ Բաղդասարյանը Վանո Սիրադեղյանին չի կանչի

Վահրամ Բաղդասարյանը Վանո Սիրադեղյանին չի կանչի
15.09.2017 | 20:54

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է երեկ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներին: «Ես ցավում եմ նման դեպքերի համար, ես նաև Լոռու մարզից եմ: Անկեղծ ասած, ես անձնապես չեմ ճանաչում դեպքի մասնակիցներին, նույնիսկ դեմքով չեմ ճանաչում»,- ասաց նա: Հարցին, թե սա՞ է Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը, նա պատախանեց. «Որևէ երկիր, պետություն երաշխավորված չէ նման դեպքերից: Իսկ ինչ մնում է հետագա գործընթացներին, իրավապահ մարմինները պետք է աչալուրջ լինեն, բացահայտեն նմանատիպ գործերը և կանխարգելիչ գործողություններ ծավալեն»:


Մամուլի հրապարակումներին, թե կրակոցների առանցքում գտնվող քրեական հեղինակությունները կապ ունեն Լոռու մարզպետի հետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ եթե Լոռու մարզից են, մամուլը կարող է նրանց կապել և մարզպետի, և պատգամավորների հետ: «Մենք բոլորս՝ և մարզպետը, և պատգամավորները, հետամուտ ենք նման երևույթների նկատմամբ: Ոչ թե իրավապահների դերակատարումը պետք է վերցնենք, այլ նման երևույթները պետք է դատապարտենք, և որևէ զիջում նման դեպքերի հետ կապված չպետք է լինի, բոլորը պետք է կրեն իրենց պատիժը»,- ասաց նա:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այդ միջադեպին խառնված են մարդիկ, ովքեր ընտրություններում օգնել են իշխանությանը վերարտադրվելու, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար, երբ որ ընտրություններից հետո հետընտրական զարգացումներ չեղան, ակցիաներ չեղան, հիմա ցանկացած հանցագործություն` կենցաղային, անձնական բնույթ,. ինչ-որ ձևով ցանկանում են կապել ընտրությունների հետ: Լրատվության տարածած ինֆորմացիայով սա ոչ թե այս ընտրությունների հետ է կապված, այլ բավական հին պատմություն ունեցող մի երևույթ է, որի հետևանքներն են սրանք: Եվ սա չի կարող որևէ կապ ունենալ ընտրությունների հետ: Ես քվերակվել եմ Լոռու մարզում և այս մարդկանց չեմ ֆիքսել և անունները չեմ լսել»:
Հարցին, թե երեկվանից հանրությունը պահանջում է Վանո Սիրադեղյանի վերադարձը, եթե ՀՀԿ-ն չի կարողանում ապահով Հայաստան ապահովել, գուցե հե՞տ կանչեն Վանո Սիրադեղյանին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ ամեն ինչ նայեք համեմատության դաշտում: Նայեք դեպքերի վիճակագրությունը հիմա և ձեր նշած տարիներին, թե որ ժամանակներում էր ավելի շատ: Իհարկե, մենք չպետք է բավարարվենք նրանով, որ հիմա հանցագործությունների ու կրակոցների քանակը կարող է կրճատվել: Մենք պետք է ընդհանրապես կարողանանք արմատախիլ անել նման երևույթները: Բոլոր երկրներում նման վենդետաներ լինում են, այդ դեպքերը բացահայտվու՞մ են, թե՞ չեն բացահայտվում: Այ մենք պետք է հետևողական լինենք դրան, որ բոլորը կրեն իրենց արժանի պատիժը»: Վահրամ Բաղդասարյանը նաև հավելեց, որ այսօր ոստիկանությունն իր դիրքերում է, ամեն ինչ արվում է մեղավորներին պատժելու համար: Նա ասաց, որ այս իրավիճակում պաշտոնանկությունների կարիք չկա, ընդհակառակը, ոստիկանությունն ու մյուս իրավապահները պետք է գտնվեն իրենց տեղում ու շատ արագ պատժամիջոցներ կիրառեն ու կանխարգելեն նման իրավիճակները: Միջազգային կառույցների գնահատականով, ըստ Վահրամ Բաղդասարյանի, Հայաստանն ամենաազատ ու անվտանգ երկրներից մեկն է: Եվ դրա վառ ապացույցն այն է, որ զբոսաշրջիկների թիվն օրեցօր աճում է:

Դիտվել է՝ 4789

Մեկնաբանություններ