ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Անկարան սեպտեմբերի 22-ին կհայտնի իր գործողությունների ծրագիրը՝ կապված Իրաքյան Քրդստանի հանրաքվեի հետ

Անկարան սեպտեմբերի 22-ին կհայտնի իր գործողությունների ծրագիրը՝ կապված Իրաքյան Քրդստանի հանրաքվեի հետ
17.09.2017 | 01:22

Իրաքում քրդական ինքնավարության անկախության հանրաքվեի հետ կապված իր գործողությունների ծրագրի մասին Թուրքիան կհայտարարի սեպտեմբերի 22-ին՝ Ազգային անվտանգության խորհրդի և նախարարների կաբինետի նիստից հետո` հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը: Բաղդադը հանրաքվեն անօրինական է համարում: Հանրաքվեի անցկացմանը դեմ է քվեարկել Իրաքի խորհրդարանը:


«Բարզանիի որոշումը, որը հրաժարվել է չեղարկել հանրաքվեն, շատ վատն է: Հայտնի է մեր զգայունությունը Իրաքի (որի հետ մենք ունենք 350 կմ-անոց սահման) տարածքային ամբողջականության պահպանման հարցի նկատմամբ: Մենք սրա հետ կապված մեր գործողությունների ծրագրի մասին կհայտարարենք սեպտեմբերի 22-ին՝ Ազգային անվտանգության խորհրդի և նախարարների կաբինետի նիստից հետո»,- հայտարարել է Էրդողանը Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Նա նշել է, որ Իրանը և Թուրքիան պաշտպանում են իրաքյան իշխանությունների դիրքորոշումը, որոնք հանդես են գալիս հանրաքվեի դեմ: «Այնտեղ ապրում են թուրքմեններ, արաբներ: Եթե դուք չպետք է նրանց ուշադրություն դարձնեք և սպառնաք Իրաքի տարածքային ամբողջականությանը, բոլորը չէ, որ դա կպաշտպանեն»,- հավելել է Էրդողանը:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ