Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լապշին. Այո, Ալյասկան ադրբեջանական տարածք է

Լապշին. Այո, Ալյասկան ադրբեջանական տարածք է
17.09.2017 | 10:11

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է արել Facebook-ի իր էջում այս անգամ Ղարաբաղը ադրբեջանական տարածք «ճանաչելու մասին»։
«Գիտեք, ի՞նչն է ինձ ամենաշատը ապշեցրել Ադրբեջանում։ Ո՜չ, ոչ թե վաղ իսլամական խալիֆայության խավարամտությունը, որը թաքցնում են ժամանակակից առևտրի կենտրոնների քողի տակ։ Ինձ զարմացրել է, թե ինչպես է ադրբեջանցի ժողովուրդը ստորանում իմ առաջ՝ խնդրելով, որ Սաշա Լապշինը համաձայնի Ղարաբաղը ադրբեջանական տարածք անվանել։
Ադրբեջանցիները պոետների և վաճառականների քաղաքակիրթ ազգ էին, բայց վերածվել են, ցավոք, նյարդային և վրիժառու ընկերների՝ վստահ, որ իրենց երկրի ապագան, իրոք, կախված է Սաշա Լապշինից։ Այնքան շատ ուժ և միջոցներ են վատնել, որ ես՝ ժամանակին անհայտ գրչակս, քիչ մնաց դառնայի Ադրբեջանում ամենաազդեցիկ մարդը։ Աուուու։ Ձեզ հետ ամեն բան կարգի՞ն է։ Դուք լրջորեն մտածում եք, որ ես ինչ-որ բա՞ն եմ որոշում Հայաստանի և շրջակա աշխարհի հետ ձեր հակամարտության մեջ։


Այսօր ես շռայլ եմ և Ադրբեջանին եմ նվիրում… Ալյասկան։ Վերցրե՜ք, իսկ եթե ամերիկացիները ձեզ ուղարկեն ուր որ պետք է՝ հետույքներիդ քացի տալով, իրենց ասեք. «Լապշինը մեզ խոստացել է Ալյասկան, մենք նրանից անգամ տեղեկանք ունենք, որ նա Ալյասկան ճանաչում է Ադրբեջանի մաս»։


Պատկերացնում եմ, թե Լուկաշենկոն ինչ փողեր է «քցել» Ադրբեջանին, որ Ադրբեջանի պատճառով համաձայնի փչացնել հարաբերությունները Հայաստանի, Ռուսաստանի և էլ չասած՝ Իսրայելի հետ։ Ինչ-որ մի բլոգերի համար։ Ահա թե ուր են գնում Կասպից նավթի փողերը։ Իսկ այդ ժամանակ ժողովուրդն աղքատության մեջ է՝ ստանալով ամսական 100-150 դոլար»,- գրել է բլոգերը։

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ