Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանը Սիրիայում ամրապնդվելու ռազմավարական նպատակ չունի

Ռուսաստանը Սիրիայում ամրապնդվելու ռազմավարական նպատակ չունի
17.09.2017 | 10:12

Ռուսաստանը Սիրիայում ամրապնդվելու ռազմավարական նպատակ չունի, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի՝ սիրիական կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, Աստանայում բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը: «Մեր նպատակը պայքարն է միջազգային ահաբեկչության դեմ, որը սպառնալիք է ռուսական ազգային շահերի համար»,- ասել է նա:


Լավրենտևի խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ դեէսկալացիայի գոտիների ազդեցության 6 ամիսների ավարտին իրավիճակը Սիրիայում այնքան կկայունանա, որ գոտիների հետագա գործողության ժամկետը երկար չի լինի: «Կարելի է միայն հուսալ, որ այդ ժամկետը հնարավորինս կարճ կլինի»,- նշել է նա:

Դիտվել է՝ 3316

Մեկնաբանություններ