«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Եգիպտոսի դատարանը հաստատել է Մուրսիի ցմահ ազատազրկման դատավճիռը

Եգիպտոսի դատարանը հաստատել է Մուրսիի ցմահ ազատազրկման դատավճիռը
17.09.2017 | 10:14

Եգիպտոսի Վերաքննիչ դատարանը հաստատել է նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավճիռը, որով նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել Կատարի օգտին լրտեսության մեղադրանքով:

Դատարանը չի բավարարել մեղադրյալի բողոքարկումը և ցմահ ազատազրկման վճիռ է կայացրել, որը Եգիպտոսում հավասար է 25 տարվա: Կատարի օգտին լրտեսության գործով մեղադրյալ է 11 մարդ:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ