Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Medya Gunlugu. C-400-ը թույլ չի տա Թուրքիային կարոտել ՆԱՏՕ-ին

Medya Gunlugu. C-400-ը թույլ չի տա Թուրքիային կարոտել ՆԱՏՕ-ին
17.09.2017 | 20:26

Դատելով C-400-ի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունից՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հրթիռային առևտուրը թևակոխել է եզրագծային փուլ: Էրդողանը հայտարարել է. «Մեր ընկերները ստորագրել են: Որքան ես գիտեմ, նույնիսկ կանխավճար է փոխանցված: Դրան կհաջորդի ապառիկի հետ կապված գործընթացը, որը կտրամադրի Ռուսաստանը: Եվ ես, և պարոն Պուտինը վճռականորեն ենք տրամադրված այդ հարցում»: C-400-ի չորս մարտկոցի համար Թուրքիան կվճարի Ռուսաստանին երկու միլիոն դոլար:


Տեխնոլոգիաների տրամադրման հետ կապված՝ Ռուսաստանից որևէ խոչընդոտ չի սպասվում, այնուամենայնիվ հրթիռների գնման ապառիկի վերջին քայլը դեռ կատարված չէ:
Անհերքելի փաստ է, որ զենքի ձեռքբերումը թեպետ արտաքինից ռազմական հարց է թվում, իրականում քաղաքական որոշում է: Հատկապես երբ խոսքը Թուրքիայի կողմից Ռուսաստանից հակաօդային պաշտպանության համակարգի գնման մասին է, «Քաղաքական որոշում» արտահայտությունը պետք է ընդգծել:
Չնայած Թուրքիան արևմտյան աշխարհի, նախ և առաջ ԱՄՆ-ի հետ լուրջ խնդիրներ ունի, արևմտյան դաշինքի մաս է: Հետևաբար երբ Ռուսաստանը, որին ՆԱՏՕ-ն ԽՍՀՄ փլուզումից հետո ձգտում է սեղմող օղակի մեջ առնել, Թուրքիային հրթիռային համակարգեր է վաճառում, ռազմավարական նշանակություն ունի և անխուսափելիորեն ծնում է ռազմավարական հետևանքներ: Մոսկվայի մեկնաբանություններում նշվում է, որ գործարքի վերջակետը ենթադրում է ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռանալը և Ռուսաստանին մոտենալը: Հերթական անգամ օրակարգ է վերադառնում հարցը, թե փոխու՞մ է Թուրքիան ուղեծիրը: Պատկերը միանգամայն պարզ է: Թուրքիան զենք է գնում մի երկրից, որին դաշինքը, որի կազմում է Թուրքիան, թշնամի է համարում: Ստացվում է՝ եթե Թուրքիան չի կարող ռուսական հրթիռները օգտագործել Ռուսաստանի դեմ, ու՞մ դեմ պետք է օգտագործի:


Թուրքիան այս առքուվաճառքով խաղում է ԱՄՆ-ի նյարդերի հետ, որի հետ արդեն տևական ժամանակ է, ինչ խնդիրներ ունի: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումը վերջին պահին չեղարկի զենքի գնման Թուրքիայի որոշումը. տեսականորեն՝ այո, սակայն Թուրքիան, հայտարարություն անելով, փաստացի պարտավորություն է վերցրել իր վրա: Եթե Թուրքիան գնի Ռուսաստանից զենքը, վերջնականապես կփչացնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, իսկ եթե չգնի, հարաբերությունները կփչացնի Ռուսաստանի հետ, ինչն իր հետևից կբերի երկկողմ հարաբերությունների ամենաքիչը «սառեցում», եթե ոչ ավելին:

Դիտվել է՝ 3650

Մեկնաբանություններ