Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վրաց պատրիարքի տանն ապրել է ահաբեկչության մեջ կասկածվող Թուրքիայի 3 քաղաքացի

Վրաց պատրիարքի տանն ապրել է ահաբեկչության մեջ կասկածվող Թուրքիայի 3 քաղաքացի
17.09.2017 | 20:33

Ահաբեկչության մեղադրանքով Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի 3 քաղաքացիներ (մեղադրվում են ահաբեկչության, սպանության և մարդ առևանգելու մեջ) 2016-ին մի քանի ամիս ապրել են վրաց պատրիարք Իլյա Երկրորդի տանը` հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը՝ հղում անելով պատրիարքի անձնական թիկնազորի նախկին պետ Սոսո Օխանաշվիլու դատական հարցաքննության ձայնագրությանը։

Ցուցմունքները նա դատարանում տվել է հուլիսի 25-ին կայացած փակ նիստում՝ Skype տեսակապով։ Նրա խոսքով՝ պատրիարքը չի ապրել այդ տանը, իսկ ապրիլին այնտեղ հայտնաբերվել են Թուրքիայի 3 քաղաքացիներ, որ, ինչպես նա պարզաբանել է, բնակեցվել են պատրիարքի քարտուղար Շորենա Տետրուաշվիլու հանձնարարությամբ։ Օխանաշվիլին հայտարարել է, որ հետախուզվողների մասին անմիջապես հայտնել է իրավապահ մարմիններին, սակայն արձագանք չի հաջորդել, և մի քանի օրից նրանք լքել են երկրի տարածքը։

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ