«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ՄԱԿ-ը կոչ է անում չեղյալ հայտարարել Քրդստանում կայանալիք անկախության հանրաքվեն

ՄԱԿ-ը կոչ է անում չեղյալ հայտարարել Քրդստանում կայանալիք անկախության հանրաքվեն
19.09.2017 | 07:23

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավարներին զերծ մնալ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվեի անցկացումից: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ` հանրաքվեն կշեղի ուշադրությունը «Իսլամական պետություն» զինված խմբավորման նկատմամբ հաղթանակի և ծայրահեղականներից ազատագրված քաղաքները վերականգնելու անհրաժեշտությունից»,- նշել է ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հարգում է Իրաքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու միասնականությունը և կոչ է անում դաշնային իշխանությունների և Քրդստանի տարածաշրջանային կառավարության միջև խնդիրները լուծել երկխոսության և համակարգված փոխզիջումների միջոցով»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ