«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Էդվարդ Նալբանդյան. Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել

 Էդվարդ Նալբանդյան. Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել
19.09.2017 | 07:24

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովի մասնակիցների հարցերին պատասխանելիս պարզաբանել է ԼՂ հարցի կարգավորման գործընթացում տարածքների վերադարձի խնդիրը:

«Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե Ղարաբաղին, թե ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Դիտվել է՝ 1877

Մեկնաբանություններ