Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կարեն Կարապետյանը «կռիվ» է տալու

Կարեն Կարապետյանը «կռիվ» է տալու
19.09.2017 | 18:32

«Եկեք այսպես ասենք, մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Երբ կլինի ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե որոշ ՀՀԿ-ականներ հայտարարում են, որ 2018-ին Սերժ Սարգսյան վարչապետին այլընտրանք չկա, ասել է Կարեն Կարապետյանը: Ըստ էության, վարչապետը հայտարարել է, որ պետք չէ բանի տեղ դնել այդ մարդկանց հայտարարությունները, քանի որ ՀՀԿ-ում չկա հստակ որոշում:


Թեև վարչապետի ով լինելու առնչությամբ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Կարեն Կարապետյանը խուսափում են ուղիղ պատասխան տալուց, սակայն ակնհայտ է, որ ներիշխանական խոշոր դիմակայություն կա: Այս փուլում ՀՀԿ-ականներից շատերը նախընտրում են վերստին հավատարմության երդում տալ Սերժ Սարգսյանին, չնայած իրենք էլ չգիտեն, թե վաղն ում հետ են գործ ունենալու որպես վարչապետ: Իսկ ավելի հեռատեսները նախընտրում են լռել ու սպասել, թե զարգացումներն ինչ ուղղությամբ են գնալու և ում կողմն է թեքվելու նժարը:
Իսկ մինչ այդ հստակ է մի բան. Կարեն Կարապետյանը չի պատրաստվում թողնել իշխանությունն ու հանգիստ հեռանալ: Սա է վկայում նրա պատասխանը լիբանանահայ մտավորական, «Խոսնակ» թերթի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանի հարցին: «Պարոն վարչապետ, Կարապետ կնշանակե ճամփա բացող: Դուք նոր հեղափոխական տնտեսական ճամփա բացիք: Նաև կըսեն, որ դուք շատ լավ շախմատ խաղցող եք, որովհետև շախ ըրիք, մատ ցույց տվիք և հրապարակը մաքրեցիք որոշ անձնավորություններեն, որպեսզի գործուն դեր ունենաք: Այսօր՝ մեկ տարի հետո, ձեզի ես հարց պիտի տամ: Մենք շատ լավ գիտենք, որ մոտիկ ապագայեն Հայաստանում ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները: Արդյոք Կարեն Կարապետյան վարչապետ մարդը, դիվանագետը կփափագի՞ մնալ պաշտոններու վրա»,- հնչեց հարցը, որին վարչապետը կարճ պատասխանեց` այո: Ասել է` Կարեն Կարապետյանը կռիվ է տալու իշխանությունում մնալու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ