Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը չի վերաբացվի

Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը չի վերաբացվի
19.09.2017 | 23:35

Ռուսաստանի վերաքննիչ գերագույն դատարանը անփոփոխ է թողել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության լուծարման որոշումը: Դատարանը հրաժարվել է բավարարել կազմակերպության դիմում-բողոքը՝ Գերագույն դատարանի մայիսի 15-ին ընդունած որոշման մասին: Որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտել:

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը» մի շարք օբյեկտիվ հանգամանքների է բախվել, որոնք խոչընդոտել են ՌԴ արդարադատության նախարարության պահանջների կատարմանը: ՌԴ արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է խախտումների խոր բնույթի մասին, որոնցից մի քանիսը կրկնվել են պարբերաբար:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ