Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Կարեն Կարապետյան. Ընթացիկ մեր ցուցանիշները լավագույնն են ԵԱՏՄ-ում

Կարեն Կարապետյան. Ընթացիկ մեր ցուցանիշները լավագույնն են ԵԱՏՄ-ում
19.09.2017 | 23:45

Մեկ տարին բավարար չէ, որ քաղաքացու կյանքը որակապես փոխվի` սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:


«Դուք կառավարության աշխատանքի մասին ինչպիսի՞ գնահատականներով եք կարծիք կազմում: Ձեր մաշկի զգացողությունն ուրիշ է, մեկ ուրիշինը՝ այլ: Հարգելի լրագրողներ, ամբողջ աշխարհն ընդունել է հայտանիշների համակարգ, մենք այս մեկ ամիսը սկսել ենք հաշվետվություններ տալ և ձեզ նույնպես ներկայացնում ենք: Ընթացիկ մեր ցուցանիշները լավագույնն են ԵԱՏՄ-ում, տարածաշրջանում, ԱՊՀ-ում, ով ինչ է զգացել իր մաշկի վրա, շատ սուբյեկտիվ է: Որևիցե երկիր չկա, որ բոլորն ապահովված լինեն, յուրաքանչյուր քաղաքացի ուզում է, որ իր կյանքը որակապես փոխվի, մեկ տարին բավարա՞ր է դրա համար, ոչ»,- ասաց Կարեն Կարապետյանը:


Հայաստանի սոցիալական վատ վիճակի մասին հարցերը կարծես վարչապետին հունից հանեցին՝ այդ հարցերը որ տալիս եք, ի՞նչ է փոխվելու ձեր կյանքում դրանից:

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ