Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դոնալդ Թրամփ. Մենք կարող ենք ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան

Դոնալդ Թրամփ. Մենք կարող ենք ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան
20.09.2017 | 13:29

Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում: ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի ԳԱ առաջին ուղերձում խոսել է Հյուսիսային Կորեայի, Իրանի, Սիրիայի, Իրաքի, ՄԱԿ-ի բարեփոխումների, աշխարհում ազատության գաղափարի պաշտպանության և արդար միջազգային առևտրի, Երկիր մոլորակի ճակատագրական մարտահրավերներին համամարդկային համերաշխության մոտեցումով արձագանքելու անհրաժեշտության մասին: Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ իր կամքը պարտադրել ուրիշներին և հարգում է ուրիշ երկրների ինքնիշխանությունը: Միաժամանակ, նա նշել է, որ իր համար միշտ առաջնայինն է «America first» («Նախ և առաջ Ամերիկան») սկզբունքը, ինչը բնական է:


Դիմելով հարյուրավոր երկրների պատվիրակներին, նա պարզաբանել է՝ ասելով, որ բանաձևը հրատապ է ցանկացած պետության ղեկավարի համար, քանզի ցանկացած առաջնորդ նախ պարտավոր է իր երկրի մասին մտածել:
Դոնալդ Թրամփը խոսել է մոլորակին սպառնացող չարիքների մասին, և ելույթի այդ հատվածում խստագույն քննադատել է Փհենյանի ու Թեհրանի քաղաքականությունը: «Եթե շատ արդարներ զիջեն քիչ թվով չարերին, չարիքը կհաղթի: Երբ արժանապատիվ ազգերը և երկրները անտարբերությամբ են նայում պատմությանը, քայքայիչ ուժերը միայն հզորանում են: Ոչ ոք ավելի շատ չի սպառնացել ուրիշ պետություններին և նվաստացրել իր իսկ սեփական ժողովրդին, քան Հյուսիսային Կորեայի այլասերված ռեժիմը»,- ասել է Թրամփը:
«Խայտառակություն է, որ որոշ պետություններ ոչ միայն առևտուր են անում այդ ռեժիմի հետ, այլև ֆինանսապես սատարում են մի երկրի, որը կարող է աշխարհը ներքաշել միջուկային պատերազմի մեջ,- ասել է Թրամփը: Նրա այդ ակնարկը հասցեագրված է Պեկինին: Թրամփը Կիմ Չեն Ինի ռեժիմն անվանել «միջուկային զենքով ու հրթիռներով զինված ավազակախումբ»: ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից Փհենյանի հասցեին հնչեցրել է այսօրվա դրությամբ, թերևս, ամենակոշտ նախազգուշացումը: «ԱՄՆ-ը մեծ ուժ և համբերություն ունի, սակայն եթե ստիպված լինի պաշտպանել իրեն և դաշնակիցներին, մեզ չի մնա այլ միջոց, քան ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան, այդ «հրթիռ-մարդը» [Կիմ Չեն Ինը] իր և իր ղեկավարած ռեժիմի համար անձնասպանության ճանապարհ է ընտրել: ԱՄՆ-ը պատրաստ է, բայց հուսանք, դա անհրաժեշտություն չի դառնա»,- ասել է Թրամփը: ՄԱԿ-ում ԿԺՀ պատվիրակության ներկայացուցիչը առաջին շարքերում նստած՝ լուռ և ուշադիր հետևել է Թրամփի ելույթին:


Թրամփն իր ուղերձում խոսել է Իրանի մասին, ելույթի այդ մասը ավելի ծավալուն էր Փհենյանի թեմայի համեմատությամբ: Նա ասել է, որ 2015 -ի միջուկային գործարքը «ամոթաբեր է ԱՄՆ-ի համար» և ակնարկել է, որ հոկտեմբերին, երբ գա վավերացումը երկարաձգելու պահը, ինքը կարող է հրաժարվել: Նա Իրանն անվանել է «տնտեսապես հյուծված վտարանդի պետություն, որը բռնություն է արտահանում և սատարում է ահաբեկիչներին»:
41 րոպե տևած ելույթում Թրամփը դատապարտել է Վենեսուելային և Կուբային, կոմունիստական գաղափարախոսությունը: Ավարտելով ուղերձը, Թրամփը խոսել է միասնության և համերաշխության անհրաժեշտության մասին: «Մենք կպայքարենք միասին, զոհողությունների կգնանք միասին, միասին կկանգնենք հանուն խաղաղության, ազատության, արդարության, հանուն ընտանիքի, մարդկայնության և մեզ ստեղծած Ամենակալ Աստծո: Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի աշխարհի երկրները, Աստված օրհնի ԱՄՆ-ը, շնորհակալություն»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ