Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՈՒ՞մ էր Մակրոնը պաշտպանում ՄԱԿ-ում

ՈՒ՞մ էր Մակրոնը պաշտպանում ՄԱԿ-ում
21.09.2017 | 10:08

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկումներում: Միջազգային կազմակերպության ամբիոնից իր առաջին ելույթում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է կլիմայի համաձայնագրին, Սիրիայի իրավիճակին, Բիրմայում մուսուլմանների էթնիկ զտմանը, առաջարկել է ստեղծել ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոն` լրագրողների պաշտպանության համար:


Կլիմայի փարիզյան համաձայնագրի և ԱՄՆ-ի համաձայնագրից դուրս գալու հարցում Մակրոնը հավաստիացրել է, որ մտադիր չէ նահանջել և համաձայնագրի տեքստը վերանայել: «Այդ համաձայնագիրը չի վերանայվի: Նա միավորում է մեզ բոլորիս»` հայտարարել է Մակրոնը ու հավելել` համաձայնագիրը «ոչ միայն պետությունների միջև է, այլև` սերունդների»: Նա դատապարտել է էթնիկ զտումները Բիրմայում, որտեղից 400 հազար մուսուլմաններ են հեռացել հարևան Բանգլադեշ:
Ֆրանսիայի նախագահը Սիրիայի հարցով շփման խմբի ստեղծման առաջարկ է արել` կոնֆլիկտի քաղաքական լուծման հասնելու համար: Նա կարծում է, որ Մոսկվայի միջնորդությամբ Աստանայում վարվող բանակցային գործընթացը բավարար չէ: Փարիզն առաջարկում է այդ խմբում ներգրավել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին և «մասնակից կողմերին»: Էմանուել Մակրոնը ժամանակավրեպ է համարում ռազմական սպառնալիքները Հյուսիսային Կորեային: Նրա կարծիքով` սպառնալիքների փոխարեն պետք է ուժեղացնել քաղաքական ճնշումը ԿԺԴՀ-ի վրա, այդ թվում` պատժամիջոցների և Փհենյանի ավանդական դաշնակիցներ Ռուսաստանի ու Չինաստանի միջոցով: Նա «լուրջ սխալ» է անվանել Իրանի միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու ցանկությունը: Էմանուել Մակրոնը առաջարկել է ստեղծել ՄԱԿ-ի հատուկ բանագնացի պաշտոն` ի պաշտպանություն լրագրողների, որովհետև «ոչինչ չի արդարացնի մամուլի ազատության կորուստը»:


RFI
Հ.Գ. Փաստացի` Ֆրանսիայի դիրքորոշումը ինքնատիպորեն տարբերվում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումներից միջազգային օրակարգի գլխավոր հարցերում` նա ոչ Թրամփի հետ է համաձայն, ոչ Պուտինի: Էմանուել Մակրոնն ունի իր տեսակետները: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային չի մասնակցում արդեն երկրորդ տարին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ