Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀԱՊԿ-ի արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում

ՀԱՊԿ-ի արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում
21.09.2017 | 10:20

Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած աշխատանքային հանդիպմանը ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարները պայմանավորվել են արտաքին հարցերի ուղղությամբ շարունակել համակարգված աշխատանքը: ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգի առաջնահերթ հարցերի վերաբերյալ:

ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարները համատեղ երեք հայտարարություն են ընդունել, որոնք վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարին, աշխարհում համապարփակ կայունություն ապահովելուն և Աֆղանստանի իրավիճակին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ԱԳ նախարարներին ներկայացրել է նոյեմբերի վերջին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ-ի խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները:

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ