Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիայում հայկական ու հրեական համայնքները պայքարում են Իշխանաց կղզիների պահպանման համար

Թուրքիայում հայկական ու հրեական համայնքները պայքարում են Իշխանաց կղզիների պահպանման համար
21.09.2017 | 10:24

Ստամբուլի Իշխանաց կղզիների վերակառուցման նոր պլանը Թուրքիայում բողոքի ալիք է առաջ բերել, հայտնում է Վատիկանի Ռադիոն։ Նախագծի շինարարությունը կանդրադառնա լողափերին, անտառներին, նախկինում պետության կողմից պահպանվող շինություններին։ Բնապահպան ակտիվիստներից բացի, բողոքի ակցիա են կազմակերպել քրիստոնյա և հրեական համայնքները։


Հայ քրիստոնյաները, ուղղափառ հույները, կաթոլիկներն ու սեֆարդյան հրեաները այս կղզիներում այնքան խիտ են բնակեցված, ինչպես Թուրքիայում ոչ մի այլ տեղ։ Կղզիների մոտ 14 հազար բնակիչներին ավելի քան 50 հազար նորերին ավելացնելու դեպքում կղզիները կկորցնեն Օսմանյան Թուրքիայի հնագույն բազմակրոն և մշակութային օջախ լինելու բնույթը։
Պետության կողմից պահպանվող հուշարձանի կարգավիճակը կորցնելը սպառնում է պատմական եկեղեցիներին, վանքերին, սինագոգներին։ Միաժամանակ նախատեսվում է գեղանկար փայտյա տները օտարել սեփականատերերից, որոնք հիմնականում պատկանում են հայերին և հրեաներին։ Դրանց տեղերում պետք է բազմահարկ բնակելի թաղամասեր կառուցվեն։


Թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որը կղզիներից մեկում է ապրում, միացել է բողոքի ցույցերին։ «Գեղեցիկ հին Ստամբուլի մասին երազանքի կղզին վերածվում է դժոխային առևտրի, շրջակա միջավայրի կործանման և պրիմիտիվության»,- ասել է նա։

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ