Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի հանրաքվեն անվանել է «անիրականանալի երազանք»

Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի հանրաքվեն անվանել է «անիրականանալի երազանք»
21.09.2017 | 13:06

Կատալոնիայում անկախության հարցով հանրաքվեն անհնար է, ինքնավար համայնքի իշխանությունները պետք է հրաժարվեն անիրականանալի երազանքից` հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը։ Նա կոչ է արել Կատալոնիայի կառավարությանը հրաժարվել հոկտեմբերի 1-ին քվեարկության անցկացման պլաններից։

«Նրանք գիտեն, որ հանրաքվեն անհնար է անցկացնել, որ հանրաքվեն երբեք օրինական չի եղել։ Թող նրանք վերադառնան օրենքի և ժողովրդավարության շրջանակներ»,- ասել է Մարիանո Ռախոյը։ Վարչապետը կոչ է արել հաշվի առնել կատալոնացիների մեծամասնության շահերը և հրաժարվել անհնազանդությունից։

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ