Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանը խոստացել է առաջինը չխախտել միջուկային գործարքը

Իրանը խոստացել է առաջինը չխախտել միջուկային գործարքը
21.09.2017 | 13:08

Իրանի իշխանությունները խոստացել են առաջինը չխախտել միջուկային գործարքը, որը կնքվել է 2015-ին` հայտնում է Reuters-ը։ «Ես հայտարարում եմ բոլորին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջինը չի խախտի համաձայնագիրը»,-ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին։ «Շատ ցավալի կլինի, եթե այդ համաձայնագիրը փոշիանա քաղաքականության աշխարհում անպատասխանատու նորեկների պատճառով. աշխարհը կզրկվի հիանալի հնարավորությունից»։ Իրանի նախագահը խոստացել է, որ ցանկացած կողմից պայմանագրի խախտման դեպքում Իրանը կգործի կոշտ և վճռական։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ արդեն ընդունել է որոշում իրանական միջուկային գործարքի հարցով, սակայն հստակեցում չի արել։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր հերթին մեղադրել է Իրանին տարածաշրջանն ապակայունացնելու մեջ։

«Ցավոք սրտի, համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուն պես, մենք տեսանք ինչ ասես, սակայն ոչ խաղաղ և կայուն տարածաշրջան»։ Նա մեղադրել է Թեհրանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող ռազմական աջակցության, Եմենում և Իրաքում իրադրության վրա ազդելու, Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային նավերի հանդեպ ագրեսիվ գործողությունների համար։

Դիտվել է՝ 312

Մեկնաբանություններ