Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լի Յոն Հոն. Եթե նա մտածում է, որ շան հաչոցով կարող է մեզ վախեցնել, շան երևակայություն է

Լի Յոն Հոն. Եթե նա մտածում է, որ շան հաչոցով կարող է մեզ վախեցնել, շան երևակայություն է
21.09.2017 | 13:10

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն, որ Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն անվանել է «շան հաչոց»՝ փոխանցում է «Յոնհապ» գործակալությունը։ «Եթե նա մտածում է, որ շան հաչոցով մեզ կարող է վախեցնել, իսկապես շան երևակայություն է»,- ասել է նախարարը։ Կորեերենում «շան երևակայություն» արտահայտությունը նշանակում է անհեթեթություն, անիմաստություն։


Թրամփի կողմից Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինին տրված «հրթիռ-մարդ» մականունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Լի Յոն Հոնը հայտարարել է, որ ցավում է ԱՄՆ նախագահի օգնականների համար։
Ավելի վաղ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, հայտարարել էր, որ ԱՄՆ-ին ոչ մի այլ բան չի մնում անելու, քան Հյուսիսային Կորեան ոչնչացնելը, եթե սպառնա ԱՄՆ-ին։

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ