Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Օրիոլ Ժունկերաս. Դեռևս 100 տարի առաջ Եվրոպայի շատ պետություններ գոյություն չունեին

Օրիոլ Ժունկերաս. Դեռևս 100 տարի առաջ Եվրոպայի շատ պետություններ գոյություն չունեին
21.09.2017 | 13:11

Կատալոնիայի կառավարության փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը հայտարարել է, որ Կատալոնիան ցանկանում է անել նույնը, ինչ արել է եվրոպական երկրների մեծ մասը՝ հայտարարել ինքնորոշման մասին։

«Պետությունների մեծ մասը, որ ներկայում գոյություն ունեն Եվրոպայում, գոյություն չեն ունեցել 100 տարի առաջ։ Մեր պլանները չափազանց համեստ են՝ անել այն, ինչ արել է մեծ մասը, դա նույնիսկ սովորական պրակտիկա է։ Արևմտյան ժողովրդավարություններում ինքնորոշման բազմաթիվ օրինակներ կան։ Եվ մենք ցանկանում ենք նույնն անել»,- հատարարել է Ժունկերասը, որ գլխավորում է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը։ Նրա խոսքով՝ հանրաքվեն, որը ծրագրում են անցկացվել Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին, արտասովոր քայլ չէ։ Որպես օրինակ նա բերել է Իսլանդիայի և Նորվեգիայի փորձը։

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ