Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սեպտեմբերի 28-ին կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը

Սեպտեմբերի 28-ին կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը
21.09.2017 | 13:14

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 28-ին նշանակված հանդիպման մասին։ «Երկուշաբթի մենք հեռախոսազրույց կանցկացնենք հարգարժան պարոն Պուտինի հետ, իսկ հաջորդ հինգշաբթի կհանդիպենք և ընթրիքի շուրջ կքննարկենք իրավիճակն Իդլիբում»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում գործարար ֆորումի ժամանակ։


Մայիսի սկզբից Սիրիայում ստեղծվում են դեէսկալացիոն 4 գոտիներ։ Համապատասխան համաձայնագիրը ձեռք է բերվել Աստանայում ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների կողմից։ Ներկա պահին գործում են գոտիներից 3-ը՝ Սիրիայի հարավ-արևմուտքում, Արևելյան Գուտայում (Դամասկոսի արվարձան) և Հոմս քաղաքի շրջանում։ Չորրորդ գոտու մեջ կմտնեն Իդլիբ նահանգը և հատվածներ հարևան Հալեպ, Լաթաքիա և Համա նահանգներից։

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ