Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել
21.09.2017 | 15:36

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: Այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ:

Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանները ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ), և ունի ավելի քան 1000 քկմ հողամաս։ Էռնեկյանի ամենից հայտնի ձեռնարկություններն են՝ «Aeropuertos Argentina 2000» և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։

Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և «El Cronista» ֆինանսական ամսագիրը։ 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին: 2006 թ. ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։ Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ