Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամենայն Հայոց կաթողիկոս․ Կդժվարանամ հստակ գնահատական տալ, թե ինչու են հայերը թողնում Հայաստանը

Ամենայն Հայոց կաթողիկոս․ Կդժվարանամ հստակ գնահատական տալ, թե ինչու են հայերը թողնում Հայաստանը
22.09.2017 | 00:24

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր անդրադաձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի աղմկահարույց հայտարարությանը՝ նշելով, թե կդժվարանա հստակ գնահատական տալ, թե ինչու են հայերը թողնում Հայաստանը:


«[Պատճառները] Բազմաթիվ են, զանազան են, և պետք է բոլորս տեսնենք, ընկալենք, գիտակցենք։ Մենք մշտական պատերազմի վտանգի առջև կանգնած և պատերազմող երկիր ենք: Բնականաբար ընտանիքներ կան, հայորդիներ կան, որոնք որ ցանկանում են այդ վտանգից զերծ մնալ: Այսինքն՝ չվտանգել իրենց զավակների կյանքը: Երկիրը տնտեսական շրջափակման մեջ է, բլոկադայի մեջ է, և այս տնտեսության վիճակը նույնպես ներազդում է մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի կերտման վրա: Շատերը դժվարություններ ունեն, աշխատանք չունեն, միջոցներ չունեն և փնտրում են հնարավորություններ այլ երկրներում, որտեղ կկարողանան իրենց կյանքի բարեկեցությունը ապահովել: Այս իրավիճակների մեջ մենք բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը... Ձախողած գործի, տեղ գտած անարդարության պատճառով մենք չենք կարող լքել մեր հայրենիքը»,- «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Գարեգին Վեհափառը:

Նրա խոսքով, յուրաքանչյուր անձ, նաև եկեղեցական բարձրագույն աստիճանի վրա կանգնածը, իր տեսակետները, ընկալումներն ունի. «Բոլորս խոսում ենք մեր երկրից մեր ժողովրդի արտագաղթի մասին: Եվ մենք մեր ջանքերը պիտի մեկտեղենք, բոլորս՝ սփյուռք, Հայաստան, անխտիր ողջ հայությունը պետք է իր ջանքերը մեկտեղի, որպեսզի կարողանա կանխել այդ երևույթը»:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ