ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ԱՄՆ կոնգրեսականները Գյումրիում

ԱՄՆ կոնգրեսականները Գյումրիում
22.09.2017 | 00:26

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամներ Գյումրիում էին: Վերջին երեք օրերին կոնգրեսականների 6- հոգանոց պատվիրակությունը տարբեր խմբերի բաժանվելով, շրջել է Հայաստանում ու Արցախում: Կոնգրեսական Ջեքի Սփիրն այսօր Գյումիրում հայտարարեց, թե իրենց նպատակն է Կոնգրեսի ֆինանսական հատկացումները Հայաստանին դարձնել մշտական. «Մեր նպատակն է ապահովել անդադար ֆինանսական հոսք դեպի Հայաստան՝ ի նպաստ տնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման և աղքատության կրճատման»:

Կոնկրետ ի՞նչ ծրագրեր է իրականացնելու ԱՄՆ Կոնգրեսը՝ աղքատությունը կրճատելու համար հարցին նա պատասխանեց. «Աշխատանքներ են տարվում գինեգործության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեռանկարային հայ ներդրողների հետ: Գյուղաբնակ վայրերում գինեգործությունը, բացի աշխատատեղեր ստեղծելուց, ինքնին կարող է շատ լավ զբոսաշրջության նպատակակետ դարձնել, ինչը իր հերթին կնպաստի տնտեսության զարգացմանն ու աղքատության կրճատմանը»:
Կոնգրեսական Աննա Էշուն արդյունավետ գնահատեց եռօրյա այցի արդյունքները. «Շատ արդյունավետ երեք օրեր էին: Նախ և առաջ ես ինձ զգացի ինչպես տանը՝ մայրական կողմից հայկական արմատների բերումով: Սա իմ երկրորդ այցելությունն է և ավելի երկարատև է, քան նախորդը: Առաջընթաց ենք նկատել բոլոր ոլորտներում, որոնց մեզ ծանոթացրել են: Ես ներկայացնում եմ Սիլիկոնյան հովիտը Կալիֆոռնիայում, որը տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն է, և շատ ուրախալի է տեսնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն են Հայաստանում թափ հավաքում ու հանդիսանում թերևս երկրի տնտեսական զարգացման գրավականներից մեկը: Կալիֆոռնիան հայտնի է նաև իր գինեգործությամբ, և մենք առիթ ենք ունեցել ճաշակելու սքանչելի հայկական գինիներ: Հույս ունենանք, որ գինեգործությունը նույնպես երկրում կզարգանա: Շատ արգասաբեր, տեղեկատվությամբ հարուստ, շատ արդյունավետ այցելություն էր»:


Գյումրիում կոնգրեսականները այցելեցին «Երեխաների տուն», որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքն է կազմակերպվում: Նրանց հետաքրքրում էր ամեն ինչ, նույնիսկ այն, թե արդյոք կենսաբանական ծնողները հետ են վերցնում իրենց երեխաներին, կամ նրանց որդեգրում են: Ամերիկահայ բարերարների միջոցներով Գյումրիում գործող «Դեպի առաջ» կենտոնում էլ եղան, որտեղ տնակներում բնակվող, անապահով ընտանիքների երեխաներ են հաճախում: Կենտրոնը հնարավորություն է տալիս երեխաներին սնվել, դասերը սովորել, շաբաթվա ընթացքում 2 անգամ լողանալ կենտրոնում:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ