Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությանը

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությանը
22.09.2017 | 00:35

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում են ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ջեքի Սփիըրը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը և Ջիմ Սենսենբրեները:


Նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության այցը Հայաստան վկայում է, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացման և խորացման հարցում Հայաստանը աջակիցներ և բարեկամներ ունի թե հանրապետականների և թե դեմոկրատների շարքերում, Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ նրանք այցելել են Հայաստան երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական՝ 25-րդ տարում: ԱՄՆ կոնգրեսականներն ուրախություն են հայտնել Անկախության տոնի օրը Հայաստանում գտնվելու և տոնը հայ ժողովրդի հետ նշելու հնարավորության համար և պատրաստակամություն` ջանքեր գործադրել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ:

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ