Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխպետքարտուղարի և Իրաքի ԱԳ նախարարի հետ

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխպետքարտուղարի և Իրաքի ԱԳ նախարարի հետ
22.09.2017 | 00:36

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդի, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլի և պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Զրույցի ընթացքում անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների խրախուսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում երկուստեք կարևորվեց հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի, Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի աշխատանքները։ Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ:


Երեկ Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Իրաքի փոխվարչապետ, արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաֆարիի հետ: Նրանք անդրադարձան հայ-իրաքյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, մտքեր փոխանակեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության սերտացման վերաբերյալ:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ