Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանի Անկախության տոնը շնորհավորել է Հռոմի պապը

Հայաստանի Անկախության տոնը շնորհավորել է Հռոմի պապը
22.09.2017 | 00:45

Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

«Հայաստանի Հանրապետության ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում Ձեզ, ինչպես նաև Ձեր հայրենակիցներին փոխանցելու խաղաղության և բարգավաճման իմ սրտանց մաղթանքները։ Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին՝ կառուցելու մշտապես ավելի համախմբված և միասնական հասարակություն՝ հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին: Այս մաղթանքով, ես ամբողջ սրտով աղոթք եմ հղում հԱստվածային օրհնություն Ձերդ Գերազանցության, երկրի առաջնորդների և ողջ հայ ժողովրդի»:

Դիտվել է՝ 327

Մեկնաբանություններ