Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՌԴ նախագահը շնորհավորել է Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

ՌԴ նախագահը շնորհավորել է Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ
22.09.2017 | 00:48

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ: ՌԴ նախագահն ընդգծել է, որ երկու երկրները այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը:

Նա բարձր է գնահատել հաջողությունները երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման գործում, «ռուս-հայկական արդյունավետ փոխգործողությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ-ի շրջանակներում»:


ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ «ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների, Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով»: «Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարօրություն» ասված է Պուտինի ուղերձում:

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ