«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Անկարան, Թեհրանը և Բաղդադը սպառնում են Իրաքի քրդերին

Անկարան, Թեհրանը և Բաղդադը սպառնում են Իրաքի քրդերին
22.09.2017 | 00:49

Թուրքիան, Իրանը և Իրաքը՝ մանրամասներ չհայտնելով, սպառնում են ձեռնարկել պատասխան միջոցներ, եթե Իրաքի քրդերի ղեկավարները չհրաժարվեն հաջորդ երկուշաբթի օրը նախատեսված անկախության հանրաքվեից` հայտարարել են երեք երկրների ԱԳ նախարարները՝ Մևլութ Չավուշօղլուն, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Իբրահիմ ալ-Ջաաֆարին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպման ավարտին:

Նրանց համատեղ հայտարարությունում ասվում է, որ երեք երկրները սատարում են Իրաքի տարածքային ամբողջականությունը և կտրականապես դեմ են քրդերի անկախության հանրաքվեին: Թեհրանում և Անկարայում մտահոգված են, որ իրաքաբնակ քրդերի անկախության հանրաքվեն կխթանի Իրանի և Թուրքիայի քրդերի անջատական տրամադրությունները: Երեք նախարարները երեկ պնդել են, որ հանրաքվեն չի բխում քուրդ բնակչության շահերից և կթուլացնի Իրաքի դիրքերը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ մղած պայքարում:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ