Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նալբանդյանը հանդիպել է Էրի Ռաբարի-Նձակայի հետ

Նալբանդյանը հանդիպել է Էրի Ռաբարի-Նձակայի հետ
22.09.2017 | 00:54

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի ԱԳ նախարար Էրի Ռաբարի-Նձակայի հետ: Նախարար Նալբանդյանը շնորհավորել է Էրի Ռաբարի-Նձակային բարեկամ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդվի երկկողմ հարաբերություններին։

Նախարար Նալբանդյանը ջերմությամբ վերհիշելով անցյալ նոյեմբերին իր այցելությունը Անտանանարիվու՝ շնորհակալություն է հայտնել Մադագասկարին՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացման որոշմանը սատարելու համար։ Նախարարները կարևորել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացումը։ Էդվարդ Նալբանդյանը և Էրի Ռաբարի-Նձական հանգամանալից զրույց են ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, Երևանում հաջորդ տարի կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ