Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին

Ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին
26.09.2017 | 00:11

Թվում էր` վերջին զարգացումները հիմնականում արտքաղաքական ուղղվածության էին, սակայն դրանք իրականում հագեցած էին ներքին խոր շերտերով, այդ թվում՝ իրեն վաղուց սպառած Հայաստան-Սփյուռք շոուն, որից որևէ կոնկրետ արդյունք, բացի սելֆիներից, պետք չէր սպասել: Հայաստանյան ներքին օրակարգին ծառայեց նույնիսկ ՄԱԿ-ի ասամբլեան, որին, ի դեպ, ներկա չէր պարոն Պուտինը, սակայն այսօր չենք ծանրանա դրա և Ալիևների ընտանեկան «նկարի» վրա, այլ կասենք` Հայաստանը, որին Ռուսիան ամեն կերպ խեղդում է` «դես-դեն» չգնալու առումով, ՄԱԿ-ում ներկայացված էր ոչ միայն առաջին դեմքով (որը նաև «նկարվել» էր հարգարժան Թրամփի հետ), այլև, թույլ տվեք ասել, ունեցել է գրեթե հակառուսական ելույթ:


Բայց նախ այն մասին, որ հայաստանյան իշխանությունը (որի ներքին քաղաքականությունն ահավոր է) այս անգամ իր արտաքին քաղաքականությունը կառուցել էր գրեթե «նա բիս»: ՈՒ քանի որ «կալի» վրա ենք, արագ արձանագրենք, որ Էդվարդ Նալբանդյանի իբր «նահանջողական» ելույթը (տարածքները հետ տալու մասով) ուղղակի «նախավարժանք» էր, որպեսզի Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ասի, առավել ստույգ կրկնի ամենակարևորը` Ղարաբաղի ինքնիշխանությունը կենսական անհրաժեշտություն է: Եվ` վերջ:

Համաժամանակյա ցուցանելով միջազգային հանրությանը հայաստանյան կողմի կառուցողական-պատրաստակամ մոտեցումը խնդրի լուծման և բանակցությունների մասով, ի տարբերություն Ադրբեջանի պատերազմական «սպասումների»:
Իսկ հիմա մյուս կարևոր թեզի` ելույթի թուրքական «հատվածի» մասին: Թուրքիային Սերժ Սարգսյանը անկյուն քշեց այն պահին, երբ Ռուսաստանին, որը լուրջ «սիրավեպի» մեջ է Թուրքիայի հետ և C-400 է տալիս վերջինիս, ինչն ԱՄՆ-ին ոչ միայն «դուր չի եկել», այլև ՆԱՏՕ-ում լուրջ զայրույթ է առաջացրել:
ՈՒ հենց այդ պահին Հայաստանը վերցրեց ու ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ասաց՝ մեր համբերությունը անսահման չէ, Թուրքիա, նայիր, գարնանը կարող ես մնալ առանց արձանագրությունների: Նկատենք` մտքերը հայտնվեցին ճիշտ ժամանակին ճիշտ տեղում և իրենց խորքում ունեին (ուզում, թե չենք ուզում) ևս մեկ «հակառուսական» շերտ. այդ Ռուսիան չի ցանկանում, որ բացվի հայ-թուրքական սահմանը, լուծվի հարատև թնջուկը, որպեսզի տարածաշրջանում լինի հավերժ «արբիտրի» կարգավիճակում, փորձի նաև այդ հարցում, ինչպես և Ղարաբաղի, ապացուցել` «ասողն» ինքն է, միջազգային հանրությունը իր հետ պիտի «ասի-խոսի, որ զիբարը բացվի»:


ՈՒ Սերժ Սարգսյանն անչափ նրբագեղ ասաց` գարունը վերջնաժամկետ է:
Եվ այնուհանդերձ, մինչև գարուն Հայաստանն ու նրա նախագահը ունեն ևս մեկ շատ ծանր փորձություն` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրում, որի «ճակատագիրը» շատերի համար մնում է հարցական: Սա` ի միջի այլոց:
Գարնանը, ի դեպ, հայ-թուրքական «արձանագրությունների» օրակարգից զատ, Հայաստանին ևս մեկ մեծ փորձություն է սպասում: Այո, ներքաղաքական` իշխանության բաշխման, իշխանության «զավթման» (տե՛ս Զարուհու սկսած փողոցային պայքարը, որին ինչ-որ պահի կմիանան Նիկոլ Փաշինյանը, ՕՐՕ-ն, «Սասնա ծռերը»), մի խոսքով` «վարչապետի» խնդիրը:
Եվ Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ի ելույթի արտքաղաքական, անվտանգային ազդակները նույնքան նուրբ, անանցանելի գիծ դարձան նույն 2018-ին ընդառաջ` «վարչապետական» և «այլ» խնդիրների մասով առ այն, որ ինքն ամենևին էլ «կաղ բադիկ»` գնացող նախագահ չէ, և որ հարցերի այդ կարևոր փունջը գարնանն ինքը «կարծարծի», Թուրքիային էլ կթողնի «առանց արձանագրությունների»… ի՞նչ կարգավիճակով:
Կարծում ենք՝ անգամ ոզնուն է պարզ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ