«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Երբ ես նկարում եմ, զգում եմ Աստծո ներկայությունը»

«Երբ ես նկարում եմ, զգում եմ Աստծո ներկայությունը»
26.09.2017 | 14:23

«Արվեստը մեծ սիրո և զոհաբերության ծնունդ է: Ինձ համար բավարար չէ այն, ինչ ես ստեղծել եմ։ Ավարտելով հերթական նկարը՝ ես ունենում եմ մեծ մղում՝ ստեղծելու մեկ ուրիշը, ավելի լավը, քան նախորդն է։ Երբ ես նկարում եմ, զգում եմ Աստծո ներկայությունը: Մինչ օրս աշխատում եմ իմ հմտությունների խորացման և կատարելագործման ուղղությամբ»: Ահա այսպես է մի քանի բառով բնութագրում իր ստեղծագործական կյանքը նկարիչ ՌՈՒԴԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։


Ռուդիկ Պետրոսյանը ծնվել է Արցախում, սովորել է Երևանի Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, այնուհետև՝ գեղարվեստի ակադեմիայում, եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, այժմ բնակվում է Նյու Ջերսիում։
Նա միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, ունեցել է մի քանի տասնյակ ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում: Նրա աշխատանքները ներկայացված են Հայաստանի, Ռուսաստանի մի շարք թանգարաններում և պատկերասրահներում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, դրանք զարդարում են մասնավոր հավաքածուներ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Արգենտինայում և այլուր:


Այս օրերին Ռուդիկ Պետրոսյանը հայրենիքում է։ Հայաստանի Սահմանադրական դատարանում Սահմանադրության օրվա կապակցությամբ բացվել է նրա ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր նաև սահմանադրության ծնունդը պատկերող նրա կտավը՝ զարդարված հայկական մանրանկարչության տարրերով։ Հրավեր է ստացել նաև Էջմիածնից, որտեղ նույնպես հանդես է եկել անհատական ցուցահանդեսով։ Օրերս է վերադարձել Արցախից, որտեղ նույնպես անհատական ցուցահանդես է ունեցել Արցախի անկախության օրվա կապակցությամբ, և այժմ իր նկարները ցուցադրում է Հայաստանի Ազգային ժողովում։
Ռուդիկ Պետրոսյանը նշում է, որ իր գործերում միշտ առկա է վերածննդի, դասականի կնիքը, սակայն իր արվեստում դասականը զուգորդվում է նաև ժամանակակից տարրերով։ Նրա աշխատանքներում նկատելի են ազգային երանգներն ու պատկերները։ Ինչպես ինքն է խոստովանում, անընդհատ պրպտումների մեջ է. աշխատում է նոր թեմաներ, գաղափարներ արծարծել։ Նկարչի համար արվեստի մեջ կարևորը որակն է. ցանկացած գաղափար պետք է ներկայացվի բարձր որակով, հակառակ դեպքում ամենալավ գաղափարն անգամ չի կայանա և չի դառնա մնայուն։


Նկարիչն ընդգծում է, որ սովորում է ամեն օր, միշտ ուսանող է այս կյանքում, սովորում է բոլորից՝ բնությունից, մարդկանցից, երեխաներից, գրականությունից, գյուղի մշակից, երաժշտությունից, ոգևորվում հաջողություններով ու անհաջողություններով. «Ամեն ինչ փորձում եմ վերածել գեղեցիկի, միշտ լավատես եմ, իմ գույները լցված են բարությամբ։ Եթե այսօրվա նկարները համեմատեք իմ այն շրջանի գործերի հետ, երբ Արցախն ու Հայաստանը անկախ չէին, կնկատեք, որ այսօրվա աշխատանքներում հաղթանակի տրամադրություն, լավատեսություն կա, հույս ու հավատ ապագայի նկատմամբ»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ