Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ջանքերը լցվում են ջուրը

Ջանքերը լցվում են ջուրը
26.09.2017 | 16:52

Հօդս ցնդեց գյուղատնտեսության նախարարության կանխատեսումը աճի վերաբերյալ, ինչը, ի դեպ, պայմանավորված էր այս տարվա առատ բերքով։
Պետական վիճակագրությունը փաստեց, որ կառավարությունը և գյուղական տնտեսությունները կոտրած տաշտակի առջև են հայտնվել։ Բնականաբար, այս խնդիրը չէր կարող չմտահոգել վարչապետին, քանի որ տնտեսության գերակա ճյուղերից մեկում` գյուղատնտեսությունում, աճի բացակայությունը շատ հաշվարկներ կարող է խառնել, այն էլ այն դեպքում, երբ տարվա սկզբից ոլորտի զարգացման համար սահմանվեցին մի շարք արտոնություններ։ Ավելին, առաջին անգամ ՊԵԿ-ի նախագահի նախաձեռնությամբ տեղական գյուղմթերք արտադրողի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու լուրջ քայլեր իրականացվեցին։ Մասնավորապես, առաջնահերթությունը տրվեց տեղական գյուղմթերք արտադրողին` ի հաշիվ թուրքականի։


Գյուղատնտեսությունում աճի ապահովումը միայն գյուղնախարարության խնդիրը չէ, քանի որ ոլորտը խիստ փոխկապակցված է այլ պետական կառույցների հետ։ Ի դեպ, այդ նպատակով է, որ անցած շաբաթ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին և ԱՎԾ-ին ուսումնասիրել խնդրի պատճառները։ Ի՞նչ կպարզի ուսումնասիրությունը` կարճ ժամանակ անց կներկայացվի, իսկ մինչ այդ անհրաժեշտ է խոսել և ահազանգել մի կարևոր խնդրի մասին, ինչը ուղղակիորեն փչացնում է բերքը։ Հավանաբար շատերը, ինչու ոչ, նաև պատկան կառույցները մեղքը կբարդեն աննախադեպ շոգի վրա։ Ինչ խոսք, այդ խնդիրը չենք բացառում, սակայն գաղտնիք չէ, որ կիզիչ արևի դեպքում հողը պահանջում է ավելի շատ ջուր։ Իսկ ջուրը մեր շատ համայնքներում և գյուղերում ոսկու գին ունի։


Հայաստանի մարզերի և գյուղերի մեծ մասն ունի ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ջրի խնդիր։ Մարդկանց այգիները, չնայած առատ բերքին, այս պահին չորանում են, իսկ համայնքի ղեկավարներից շատերի պետքն էլ չէ։ Այս տխուր վիճակը նկատելի է անզեն աչքով` պտուղը ծառից ընկնում է առանց հասնելու։ Գուցե շատերն ասեն` համայնքի ղեկավարներն ի՞նչ մեղք ունեն, եթե ջրային ոլորտը ֆրանսիական ընկերության ենթակայության տակ է։ Այո, բայց չմոռանանք, որ Հայաստանի գյուղատնտեսության անկումից ոչ ֆրանսիացիներն են տուժում, ոչ էլ Ֆրանսիան։
Իսկ համայնքի այն ղեկավարները, ովքեր չեն կարողանում ջուրը հասցնել գյուղացուն, կարծում ենք, պետք է հրաժարական տան, անկախ նրանից, իշխանությու՞նն են ներկայացնում, թե՞ ընդդիմությունը։ Վաղուց ժամանակն է, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու ջրային տնտեսության պետական կոմիտեն լրջորեն զբաղվեն խնդրի լուծմամբ և իրենց կադրերով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ