Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ կազմում Հայաստանն անելիք չունի

Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ կազմում Հայաստանն անելիք չունի
27.09.2017 | 20:26

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում պնդեց, որ ԵԱՏՄ-ի կազմում Հայաստանն անելիք չունի։ «Մենք՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչներս, համոզված ենք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի և ԵԱՏՄ անդամակցությունը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ռազմաքաղաքական ու տնտեսական անվտանգության համար»,- ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, ԵԱՏՄ անդամակցությունից կանխատեսվող սպառնալիքները արդարացվել են, պաշտոնական վիճակագրությամբ թաքցվում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը առևտրաշրջանառության զգալի նվազում է ունեցել։

«Էս ի՞նչ տնտեսական միություն է, որտեղ միայն անկումներ են արձանագրվում»,- հարցրեց Փաշինյանը։ Ըստ պատգամավորի՝ ԵԱՏՄ-ի անդամակցությունը բացասաբար է ազդել Հայաստանի վրա նաև քաղաքական առումով. «Քաղաքական առումով ևս նեգատիվ է ազդեցությունը այդ միության, քանի որ մեր գործընկերների կողմից տեսնում ենք արհամարհական վերաբերմունք մեր ինքնիշխանության նկատմամբ, ցինիկ միջամտություն ՀՀ ներքին գործերին։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք է»։ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ ԱԺ Ժամանակավոր հանձնաժողովը պետք է պարզի՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հեռանկար ունի՞, թե՞ ոչ։

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ