Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մեծ Բրիտանիան հետաքրքրված է Հայաստանով

Մեծ Բրիտանիան հետաքրքրված է Հայաստանով
28.09.2017 | 14:46

Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքընը հույս ունի, որ դիվանագիտական հարաբերությունների հաջորդ 25 տարիներին Միացյալ Թագավորության ու Հայաստանի համագործակցությունը կընդլայնվի մի շարք ոլորտներում՝ առևտուր, քաղաքական երկխոսություն և այլն: «Մեր հարաբերությունները շատ լավ վիճակում են: Հուսանք՝ սա շարունակությունը կլինի երկկողմ ամուր հարաբերությունների, որոնք կան երկու երկրների միջև»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:


Դանքընն ընդգծեց, որ Հայաստան է բերել վարչապետ Թերեզա Մեյի բարեմաղթանքը: «Բերել եմ նաև մի ուղերձ, Միացյալ Թագավորությունը հեռանալու է Եվրամիությունից, սակայն ոչ՝ Եվրոպայից, ոչ էլ աշխարհից: Մենք շարունակելու ենք լիակատար դերակատում ունենալ միջազգային բեմահարթակում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի միջոցով ու հատկապես հետաքրքրություն ենք ցուցաբերելու աշխարհի այս տարածաշրջանի նկատմամբ պաշտպանության, անվտանգության և առևտրի հարցերով»,- նշեց նա:


Միացյալ Թագավորությունը ցանկանում է առևտուրն ավելացնել Հայաստանում` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դանքընը: «Մի քանի մոտեցումներ կան, նախ՝ մենք ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի Հայաստանը գրավիչ լինի առևտրի համար, այդ պարագայում է, որ ներդրողները սկսում են գալ»,- ասաց նա: Ալան Դանքընը նշեց, որ, հատկապես, հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանը շատ բարձր չափանիշ է ձևակերպել: Նա ընդգծեց, որ այլ ոլորտներում նույնպես կցանկանային գտնել ուղիներ՝ բիզնես իրականացնելու: «Այդ նպատակով էլ հենց առևտրի ներկայացուցիչ ենք նշանակել, ով կգա, կուսումնասիրի ոլորտները»,- ասաց Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարարը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքընին: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում: Սերժ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկու երկրների համագործակցության ներուժը դեռևս լիարժեք չի օգտագործվել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ դինամիկան կպահպանվի, և հայ-բրիտանական միջպետական հարաբերությունները որակական նոր մակարդակի կբարձրանան: Պետնախարար Ալեն Դանքընը վստահեցրել է, որ Միացյալ Թագավորությունը ևս մեծ ցանկություն ունի զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները: Ալեն Դանքընն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է օժանդակություն տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ երկրի տնտեսության առաջնահերթություններից ելնելով օգտագործելու համար: Պետնախարար Դանքընը հույս է հայտնել, որ երկկողմ ջանքերով փոխգործակցությունը զարգացնելու արդյունքում կմեծանան առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև: Նա ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը բարձր է գնահատում Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները, որոնց մասին առիթ է ունեցել խոսելու նաև Հայաստանի խորհրդարանում: Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարունակելու է տարբեր ոլորտներում բարեփոխումները՝ ի շահ Հայաստանի պետականության ամրապնդման և զարգացման: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ:

Դիտվել է՝ 2811

Մեկնաբանություններ