Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կլինի՞ փողոցային պայքար

Կլինի՞ փողոցային պայքար
29.09.2017 | 01:15

Ո՛չ: Եթե ապավինենք ներքին ռեսուրսին: Այո՛: Եթե «դուրսը» ցանկանա: «Դուրսն» այս դեպքում ունի հիբրիդային պատկեր: Բայց` ամեն բան հերթով:
Դիլետանտի հայացքն իսկ կնկատի, որ Հայաստանում արհեստականորեն փորձ է արվում պայքարի ֆոն ստեղծել` ինչ-ինչ նպատակների հասնելու համար. Սէֆիլյանը նամակ է գրում, անուններ նշում, հիշում քաղաքական գործիչների` «մորթերը սև ու սպիտակ»: Զարուհին կրկին «կաղ մոծակը թամբել, վրան նստել» գնում է Գյումրի, Վանաձոր` ապստամբության: Որոշ ընդդիմադիր գործիչներ հանդիպումներ են ունենում Ռուսաստանի սրտում` Մոսկովում, հայաստանյան օդիոզ, ապստամբություն սիրող-պատրաստող գործիչների հետ, որպեսզի իշխանության փոփոխությունից հետո, ասենք, Կարեն Կարապետյանի հետ նոր կոալիցիա կազմեն-դառնան նոփ-նոր իշխանություն: Փորձեր են արվում «Ծռերի» գործով դատավարությունը վերածել համահայաստանյան և սփյուռքյան աղմուկի: Իշխանության երկու առանցքային «հենասյուների»` Վլադիմիր Գասպարյանի և Վիգեն Սարգսյանի նկատմամբ նրանց կողմից սկսվել է «գերագույն» դեմարշ, և այսպե՜ս շարունակ:
Հասկանալի է` ներքին այս «պայքարը» ևս կառուցված է հիբրիդային «տարրերի» վրա, և փորձ է արվում փոքրիկ օջախներով վառ պահել «ապստամբության» և «իշխանափոխության» հիշատակը: Եվ պետք չէ իմաստուն լինել` ասելու. նախ` չի կայանա Սէֆիլյանի նամակով, Թամար Հովհաննիսյանի-Պետրոս Մակեյանի ջանքերով մեկնարկած «հեղափոխական տրիբունալը», այն է` ՊՊԾ-2-ը, ոչ այն պատճառով, որ Վահրամ Մարտիրոսյանն ասել է. «Հմայակ Հովհաննիսյանի հետ յիս իդ պարը ո՞նց պարեմ»: Ինչն անչափ սիմվոլիկ ու սպառիչ պատասխան է… Ձգենք պաուզան` ասելու այն, ինչը հնչեցրին Դավիթ Շահնազարյանն ու այլք, որ «ծռերն» ու «մռերը» նույն Ռուսաստանի «սպասարկուներն» ու գործիքակազմն են` «հիբրիդով» լավ փաթեթավորված: Այլապես ինչպե՞ս հասկանանք «Գրիբոյեդով» ակումբի ներկայացուցիչ Հմայակ Հովհաննիսյանի, Վահրամ Մարտիրոսյանի, Ստեփան Սաֆարյանի «մեկ կաթսայում հեղափոխություն եփելու» հեռանկարը: Էլ չենք ասում, որ երբեմնի «բեյրութահպատակ» (Ժիրայրը ծնունդով այնտեղից է), իր լավ ընկեր Սէֆիլյանին ամենածանր հարվածը հասցրեց հենց Զարուհի Փոստանջյանը, թե` «Էդ պար ա՞, որ ես պարեմ»: Ասել է, ինքն էլ «գենետիկորեն» անհամատեղելի համարեց (և համարում է) իր միակցումը Սէֆիլյանի «մեսիջի» ամենաքաղաքական մասի` Օսկանյան Վարդանի, Օհանյան Սեյրանի հետ:


ՈՒ սա էլ դեռ ոչինչ: Հիշենք` սէֆիլյանական և յուր «թիմակից ծռերի» ապստամբական դանկոյությունն առաջին հերթին վասն Հայաստանի «ապագաղութացում» է, նշանակում էր «Գրիբոյեդով» ակումբից, ռուսական սապոգից ազատում:
Բայց, հազար ներողություն, այն ո՞վ է հովանավորում Սէֆիլյանի և Ենիգոմշյանի թանկագին «սարատնիկ» Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին»: Ճիշտ եք` Ռուսաստանը: Առավել ստույգ` ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Ռոցոգ ինվեստ» հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանը:


Այդ դեպքում տրամաբանական հարց` ու՞մ համար են մարտնչելու «մերոնք», եթե այնպես ստացվի, որ «փողոցային-ուժային» պայքարը` փաթեթավորված արդարության, հայրենիքի, Արցախի, ժողովրդի ծանր վիճակի մասին հառաչանքներով, «կայանա»: «Հանուն» հայ ժողովրդի՞:
«Անշու՛շտ»:
(շարունակելի)


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ