«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ոչ միայն գավաթակիր, այլև պատմության հիմնադիր

Ոչ միայն գավաթակիր, այլև պատմության հիմնադիր
30.09.2017 | 14:30

Թբիլիսիում ավարտված շախմատի աշխարհի գավաթի եզրափակչում Լևոն Արոնյանը հաղթեց չինացի Դին Լիժենին ու դարձավ շախմատի պատմության մեջ առաջինը, որը երկու անգամ է տեր դարձել այդ մրցանակին: Առաջին անգամ գավաթին մեր շախմատիստը տեր էր դարձել ուղիղ տասներկու տարի առաջ:

Հիացական շատ խոսքեր կարելի է գրել Արոնյանի մասին, սակայն եկեք ականջալուր լինենք դրսում հնչած ձայներին, որոնք ավելի մեծ լսարան են պարունակում շնորհիվ իրենց ունեցած անհամեմատ մեծ անվան ու հեղինակության, մանավանդ որ դրանցով ևս մեկ անգամ բարբառվում է մեր շախմատիստի իսկապես մեծ լինելու ճշմարտությունը:
ՍԵՐԳԵՅ ԿԱՐՅԱԿԻՆ (աշխարհի թագի համար վերջին եզրափակչի մասնակից). «Աշխարհի գավաթում հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա սուպերգրոսմայստեր է… Լևոնն արժանիորեն հաղթեց, նա բոլոր պարտիաներում ճնշում-ճզմում էր, ու ես ուզում եմ նրան շնորհավորել մեծ հաջողության, հավակնորդների մրցաշար դուրս գալու կապակցությամբ»:
ԿԻՐՍԱՆ ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎ (ՖԻԴԵ-ի նախագահ). «Նա աշխարհի ականավոր շախմատիստներից մեկն է: Հայաստանը երկար է սպասել նոր Տիգրան Պետրոսյանի ի հայտ գալուն»:


Լևոն Արոնյանի մասին կարծիքների հեղեղ է, բոլորին չես անդրադառնա: Դրանցում ընդհանուր գնահատականը մեկն է` մեր մարզիկը բացառիկ երևույթ է, նա ահռելի տաղանդի տեր է, նա շախմատի պատմության մեջ նոր էջ է, նա…
Այս ամենն այսպես էլ կա հարկավ: Սակայն մենք չենք ուզում բաց թողնել առիթն ու այս ամենի կողքին չնշել, որ նա նաև «շրջանի լավագույն փեսացուն է» (շրջան անվան տակ, անշուշտ, պիտի աշխարհը հասկանալ): Հարկավ շատերը գիտեն, որ մեր մարզիկը վերջապես որոշել է հրաժեշտ տալ ամուրի կյանքին, ու այս ամսվա մեջ հարսանիքն է, որ շնորհիվ նաև նրա ընտրյալ, Արիանա անվանյալ գեղեցկուհի ֆիլիպինցու կարողացանք Դին Լիժենի երկրպագուների թվային ահռելի գերազանցությունը կոտրել: Թե չէ, ասում են, եզրափակչից առաջ չինացիները խնդմնդացել են, թե մի հյուրանոցի բնակչություն ունեցող Հայաստանով Լևոն Արոնյանի համար ի՜նչ էներգետիկ դաշտ կարող են ապահովել, որ միլիարդը ծածկած չինացիներս չկարողանանք չեզոքացնել` ակնհայտորեն մոռանալով, որ հարցը քանակը չէ, հարցը որակն է:


Մի խոսքով, լիքը խոսակցություններ են եղել, ու կասկած չունեմ, որ Արոնյանի այս հաղթանակը բանահյուսական ու առհասարակ արվեստի տարբեր ժանրերի թեմա կդառնա: Ամենակարևորը սակայն այն է, որ մենք կարողացանք նորից ի ցույց դնել հայի շլացուցիչ տաղանդը, հաղթելու նրա անկոտրում կամքն ու կարողությունը: Փա՛ռք քեզ, Լևո՛ն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ